«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Տնտեսություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Կառավարության կադրային բանկ» ծրագրին մասնակցելու համար ներկայացվել է 1141 հայտ: Կադրային բանկում ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու:

 

«Սիրելի՛ ժողովուրդ,

 

Հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի իրենց գիտելիքն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։

 

Այսօր արդեն կարող ենք ամփոփել «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները։

 

Ընդհանուր առմամբ ստացվել էր 1141 հայտ։ Դրանց ուսումնասիրության, հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքում Կառավարության կադրային բանկում ընդգրկվել է 269 թեկնածու՝ 29 երկրից։

 

Ընտրված թեկնածուների միջին տարիքը 33,3 է, կանայք կազմում են 42 տոկոսը։

 

Առկա տվյալներով՝ թեկնածուների շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ, իսկ 7 տոկոսը հայկական ծագում չունեցող մասնագետներ են։ Այսինքն՝ ծրագրին միացել են ոչ միայն Սփյուռքի մեր հայրենակիցները, այլև Հայաստանի հետ մասնագիտական համագործակցությամբ հետաքրքրված օտարերկրյա մասնագետներ։

 

Այս պահի դրությամբ ավելի քան 30 թեկնածուի վերաբերյալ ընդունվել են աշխատանքի կամ նշանակման դրական որոշումներ, իսկ նրանցից 16-ն արդեն նշանակվել են բարձր պետական պաշտոններում, այդ թվում՝ փոխնախարարներ, կոմիտեների ղեկավարներ և այլ բարձր պատասխանատվության պաշտոններ։

 

Կառավարությունում արդեն գործում է փակ էլեկտրոնային հարթակ, որի միջոցով նախարարություններն ու պետական այլ մարմինները կարող են ուսումնասիրել թեկնածուների մասնագիտական պրոֆիլները և իրենց կարիքներին համապատասխան մասնագետների հետ անմիջապես կապ հաստատել։

 

Կադրային բանկը շարունակելու է գործել և համալրվել։

 

Ծրագրի հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել 2027 թվականին։

 

Շնորհակալ եմ ծրագրին դիմած բոլոր 1141 մասնակիցներին՝ նախաձեռնության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության և վստահության համար»,- գրել է Փաշինյանը։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի