Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի երկրորդ հանրային լսումը, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Հանրային լսմանը ներկա էին ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, ինչպես նաև էներգետիկ համակարգի ներկայացուցիչներ:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը: Նախարարն ընդգծել է, որ ընկերությունը «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ Կառավարության հետ համաձայնեցված կարգով ընկերության բաժնետոմսերը օտարելու եռամսյա ժամկետի ընթացքում չի իրացրել գույքը կամավոր տնօրինելու օրենքով նախատեսված իր իրավունքը: Հանրային լսումներին չմասնակցելը միայն փաստում է այն մասին, որ օրվա սեփականատերերը ևս հասկացել են այս գործընթացի ամուր իրավական հիմքերը:

827754641_122202422258790827_5856014939992529031_n.jpg (151 KB)

Անդրադառնալով պետականացման գործընթացին՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ի կառավարումը ստանձնելու պահին ընկերությունն ունեցել է ավելի քան 400 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսական պարտավորություններ, այդ թվում՝ ավելի քան 120 միլիոն ԱՄՆ դոլար՝ միջազգային խոշոր բանկերում, որի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս: Վերջին մեկ տարվա ժամանակավոր կառավարման շրջանում մարվել են ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պարտավորություններ, այդ թվում՝ վաղաժամկետ: Ներկա պահին ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակը գնահատվում է կայուն և հեռանկարային: Պետական սեփականություն դառնալուց հետո՝ որպես պետական փակ բաժնետիրական ընկերություն՝ ՀԷՑ-ը հավանաբար կգործի ՏԿԵ նախարարության ենթակայության ներքո, իսկ հետագա կառավարման ձևի հետ կապված որոշումները կբխեն բացառապես ՀՀ պետական շահից:

Հանրային լսումներից հետո Կառավարության որոշման նախագիծը կանցնի պետական և իրավական փորձաքննություն, ապա կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ: Հանրության գերակա շահի ապահովման նպատակով կնախաձեռնվի ընկերության բաժնետոմսերի օտարման գործընթաց, որի ընթացքում կիրականացվի բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատում, և վերջնական արժեքի որոշումից հետո սեփականատերերին փոխհատուցում կտրամադրվի՝ օրենքով սահմանված կարգով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում