Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը:
Ուկրաինական պատերազմի չափանիշներով՝ շրջապատված այդ խոշոր տիրույթը հիմնականում արդեն ռուսների ձեռքին է: Ուկրաինական ուժերի մնացորդներն այս պահին կենտրոնավել են «կաթսայի» հյուսիսից հարավ ձգվող նեղ շերտում: Սակայն ռուսները հետեւակային խոշոր գրոհներ չեն էլ իրականացնում: Պարզապես հերթական տիրույթը մշակվում է կրակային բոլոր միջոցներով՝ ավիացիա, հրետանի, անօդաչուներ, որից հետո միայն հետեւակը մտնում է այդ գոտի:
Միեւնույն ժամանակ, «կաթսայի» արտաքին գոտում եւս ընթանում է ակտիվ հարձակում: Ռուսները փորձում են դուրս գալ Վելիկիյ Բուռլուկի արեւմտյան թեւ (Քարտեզ 2), որն իրականացնելու դեպքում կարող է եւս մեկ մեծ «կաթսա» ստեղծվել:

