Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը

Մշակութային

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` հոկտեմբերի 1-8-ը Երևանում տեղի կունենա «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը, որն այս տարի ևս անցկացվում է «Փառատոնային ձերը» («Festivally Yours!») խորագրով։

Փառատոնին կմասնակցեն 11 երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Չեխիան, Պորտուգալիան, Ռումինիան, ՌԴ-ն, Նիդերլանդները և այլ պետություններ, իսկ մասնակիցների թիվը կգերազանցի 200-ը:

Առաջին անգամ տարածաշրջանում կմեկնարկի HFPAM (HIGH FEST Performing Arts Market)՝ կատարողական արվեստների միջազգային տարածաշրջանային շուկան, որի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել մինչև 30 արտասահմանյան փորձագետների, միջազգային փառատոների ղեկավարների և ներկայացուցիչների։ Եռօրյա ծրագրին կմասնակցեն նաև հայկական մի շարք թատրոնների ներկայացուցիչներ՝ հնարավորություն ունենալով ներկայացնելու իրենց գործունեությունն ու նախագծերը միջազգային մասնագետներին։

Այս տարվա ծրագրում ներառված են արտասահմանյան ներկայացումներ, ինչպիսիք են՝ Լուկա Պիալլինի Ընկերության «Տիեզերական Ճամփորդություն» (Իտալիա),  Գասպար և Պարողներ պարային ընկերության «Պոթոս» (ԱՄՆ), Ազգերի Պետական Թատրոնի «Մեկ Լուսանկարի Պատմություն» (ՌԴ), (Րի)բութ Թատրոնի «Հակամշակույթի Համառոտ Պատմությունը» (Պորտուգալիա) և մի շարք այլ ներկայացումներ։

Փառատոնի մեկնարկը կտրվի Լուկա Պիալլինի ընկերության (Իտալիա) «Տիեզերական Ճամփորդություն» բացօթյա օդային ներկայացմամբ։

«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստների միջազգային փառատոնն ընդգրկված է «EFFA» եվրոպական փառատոների ասոցիացիայի 24 լավագույնների ցանկում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում