Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ազատել է Դաուրեն Կոսանովին հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի մամուլի ծառայության կողմից:

Կոսանովը եղել է կործանիչի օդաչու, Տալդիկորգանում և Շիմքենտում ավիաբազաների հրամանատար, այնուհետև գլխավորել է Ղազախստանի Ռազմաօդային ուժերը և Օդային պաշտպանության ուժերի Ռազմական ինստիտուտը։ 2022 թվականի դեկտեմբերին նա դարձել է Ղազախստանի Զինված ուժերի Օդային պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարը։

2024 թվականի սեպտեմբերին Կոսանովը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ -Օդային պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, իսկ 2025 թվականի հունիսի 8-ին Տոկաևի հրամանագրով գլխավորել է Պաշտպանության նախարարությունը։ 2024 թվականին նրան շնորհվել է ավիացիայի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Պաշտոնանկությունը տեղի է ունեցել ողբերգությունից հետո, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 24-ին Մանգիստաուի մարզում ռազմածովային զորավարժությունների ժամանակ։

Զինծառայողները Կասպից ծովի ափին կատարում էին ուսումնական-մարտական առաջադրանքներ, երբ եղանակը կտրուկ վատացել էր և քամին ուժգնացել։ Սկզբում հաղորդվում էր, որ ծովը տարել է 19 զինծառայողի, ավելի ուշ իշխանությունները անհետ կորածների թիվը ճշտել են մինչև 17 մարդ։

Սեպտեմբերի 25-ի դրությամբ հայտնաբերվել էին 14 զինծառայողի մարմիններ։ Երեք զինվորականների հաջողվել է փրկվել։ Նույն օրը Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր որոնողափրկարարական գործողության ավարտի մասին։

Ողբերգության հանգամանքները հետաքննելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ փոխվարչապետ Կանատ Բոզումբաևի գլխավորությամբ։ Գլխավոր դատախազությունը նույնպես սկսել է մինչդատական հետաքննություն։

Նախագահ Տոկաևը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և սեպտեմբերի 25-ը Ղազախստանում հայտարարել է ազգային սգո օր։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում