«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Տրանսպորտի 150 դրամ ուղեվարձի հետ մի կերպ համակերպված քաղաքացիներին, կարծես թե, նոր ու տհաճ անակնկալներ է սպասվում։ Հերիք չէ, որ տրանսպորտն արդեն թանկացրել են, հիմա էլի նախապատրաստում են նոր թանկացման։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ կարծում է, որ որակյալ հանրային տրանսպորտը չի կարող երկարաժամկետ աշխատել ցածր սակագնով, եւ դրա ծառայության դիմաց քաղաքացիները պետք է համապատասխան գին վճարեն։ «Ձեզ թվում է, թե 50 տարի տրանսպորտի գինը պիտի լինի 100 դրամ, 50 տարի աշխարհում ինչ էլ լինի՝ 20-30 դրամ փոփոխություն չլինի՞»,- ասել է Սիմոնյանը։ Նրա գնահատմամբ՝ հանրային տրանսպորտի որակի բարձրացումը նաեւ համապատասխան ֆինանսավորում է պահանջում․ «Ես համարում եմ, որ պիտի ավելի թանկանա, որովհետև ես համարում եմ՝ այն տրանսպորտը, որի համար վճարում էիք 100 դրամ, եւ այն տրանսպորտը, որի համար վճարվում է 150 դրամ, չի կարող նույն որակի տրանսպորտ լինել»։ Համաձայնեք, որ նախկինների օրոք նույնիսկ Ալեն Սիմոնյանն ավելի լավն էր, որը պայքարում էր ուղեվարձը 100 դրամից չթանկանալու համար, իսկ հիմա պայքարում է, որ 150 դրամից ավել էլ թանկանա։ 

Իսկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ում համար սեպտեմբերը սեԿտեմբեր է, օգոստոսը՝ օՔոստոս, հունվարն էլ՝ հունԸՐվար,ամբիոնից ոգեւորված խոսելով Գեղարքունիքի մարզում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների մասին, թույլ է տվել լեզվի սայթաքում։ Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե մարզում կառուցվել է 65.5 միլիարդ դոլարի ճանապարհ։ Այս հայտարարությունը պատգամավորների շրջանում խինդ ու ծիծաղի տեղիք է տվել։ Բանն այն է, որ նշված գումարը ոչ միայն աստղաբաշխական է, այլ բազմակի գերազանցում է Հայաստանի ամբողջ տարեկան բյուջեն եւ, բնականաբար, ոչ մի աղերս չունի իրականության հետ: Պարզապես, պատգամավորը զարմանալիորեն խառնել էր դրամն ու դոլարը։ Ի դեպ, թվերի ու չափման միավորների հետ ունեցած խնդիրները ՔՊ-ում, կարծես, համատարած է։ Ակամայից հիշեցինք, որ ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը, երբ ժամանակին Արարատի մարզպետ էր, Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել էր նրանից, թե մարզում քանի կաթիլային ոռոգվող այգի, հակակարկտային ցանց եւ կայան կա: Գարիկ Սարգսյանն ասել էր՝ «բաց դաշտում 40 հազար կաթիլային համակարգով ոռոգվող տարածք կա»: «40 հազար ի՞նչ»,- հարցրել էր Փաշինյանը, ինչին Սարգսյանն արձագանքել էր. «Հեկտար... կարծեմ»: Փաշինյանի զարմացած հայացքին ի պատասխան՝ շտկել էր. «Ուրեմն՝ 40 հեկտար»:

Մեղրիի համայնքապետ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ էլ ուղերձ է հղել կալանավայրից։ Հիշեցնենք, որ առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու եւ ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալված եւս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը եւ տնային կալանքը։ Եվ ահա այսքանից հետո Անդրեասյանը մասնավորապես հայտարարել է․ «Իմ քաղաքական դիրքորոշումը չի փոխվել։ Ես շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերում եւ հավատարիմ եմ այն սկզբունքներին ու արժեքներին, որոնց շուրջ ձեւավորվել է մեր քաղաքական թիմը»։ Ապշել կարելի է, լավ է Անդրեասյանը չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит» կամ, ասենք՝ «Ինձ էս էլ ա քիչ, ցմահ դատապարտեք»։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան