«Եվրոպան խուճապի մեջ է՝ տեսնելով Ուկրաինայի մոտալուտ պարտությունը». ԿՀՎ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա

Միջազգային

ԿՀՎ-ի` Ռուսաստանի ուղղությամբ վերլուծության բաժնի նախկին տնօրենի խոսքով՝ «Եվրոպան խուճապի մեջ է՝ տեսնելով Ուկրաինայի մոտալուտ պարտությունը»։ Ըստ նրա, Արևմուտքը փորձեց բոլորին համոզել, որ Ռուսաստանը պարտվում է Ուկրաինայում, բայց հակառակի հետ բախվելով՝ այլընտրանք չգտավ, քան ռուսների հետ պատերազմի պատրաստվելու կոչերը։

ԿՀՎ-ի նախկին տնօրենը՝  Ջորջ Բիբին, ով ներկայումս ԱՄՆ-ի Քվինսի ինստիտուտի Մեծ ռազմավարության տնօրեն, պատասխանելով Եվրոպայում Ռուսաստանի հետ ենթադրաբար մոտալուտ պատերազմի շուրջ բարձրացած հիստերիայի պատճառների մասին հարցին, նշել է, որ «տեղի ունեցողը այդքան էլ իմաստ չունի»։

«Մասամբ կարծում եմ, որ դա խուճապ է Ուկրաինայում պատերազմի զարգացումների պատճառով։ Արևմտյան շատ առաջնորդներ, արևմտյան շատ լրատվամիջոցներ փորձել են բոլորին համոզել, որ ռուսները պարտվում են և, ի վերջո, կպարտվեն և կկրեն ռազմավարական պարտություն։ Պատերազմի իրադարձությունները ինքնին ավելի ու ավելի են ցույց տալիս, որ այս կարծիքը սխալ է։ Փաստորեն, ուկրաինացիները մարտադաշտում ավելի ու ավելի մեծ ճնշման տակ են՝ թե՛ ցամաքում, թե՛, ավելի կարևորը՝ օդում։

Կարծում եմ՝ արևմտյան առաջնորդները սկսում են խուճապի մատնվել։ Նախ, նրանք խուճապի են մատնվում Ուկրաինայի պարտության հնարավոր հետևանքներից։

Երկրորդ, նրանք սկսում են քաղաքականապես խուճապի մատնվել, քանի որ Ռուսաստանի և եվրոպական անվտանգության նկատմամբ նրանց տարիներ շարունակ որդեգրած ուղին ձախողվել է։ Եվ ես չեմ կարծում, որ նրանք ցանկանում են պատասխանատվություն կրել այս ձախողման համար», - կարծում է Բիբին։

Այս ձախողման մի մասը, նրա կարծիքով, դրսևորվում է Գերմանիայի ընտրություններում։ «Շատ գերմանացիներ դժգոհ են կառավարության քաղաքականությունից Ռուսաստանի և Ուկրաինայի, եվրոպական անվտանգության և դրանց հետ կապված հարցերի նկատմամբ։ Կարծում եմ՝ այս միտումն այժմ անվիճելիորեն տեսանելի է Եվրոպայի մեծ մասում։ Եվ այսպես, կարծում եմ, որ այս բոլոր գործոնները միավորվում են՝ ստեղծելով մի տեսակ հիստերիա», - եզրափակեց Բիբին։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72873 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում