«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն

Հանդիպում

Օրերս Կառավարության կողմից Հրապարակվել է մի «զեկույց», որը հավակնում է ոչ միայն գնահատել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքն ու կառավարումը, այլև փաստացի դատ ու դատաստան տեսնել նրա բարձրագույն իշխանության հարցում, ապօրինի հռչակել եկեղեցական մարմիններ և առաջարկել այդ իշխանության վերաձևավորման ճանապարհ։ Զեկույցում Վեհափառին անվանում են այսպես՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետ։ 
Որքանով իրավաչափ հրապարակված զեկույցը «Իրավունքը» խնդրել է մեկնաբանել հայտնի իրավապաշտպան, աղմկահարույց գործերով նախադեպային վճիռների հասած Լեվոն Բաղդասարյանին.

- Պետությունն ու Եկեղեցին հակառակորդներ չեն։ Դրանք նույն ժողովրդի առջև տարբեր առաքելություն և տարբեր պատասխանատվություն ունեցող հաստատություններ են։ Պետությունը պահպանում է իրավակարգը, Եկեղեցին՝ հավատքը, հոգևոր ժառանգությունն ու ազգային հիշողությունը։
Եվ ,իրավամբ, այդ սահմանն է գծել Սահմանադրությունը։
ՀՀ Հիմնական օրենքի 17-րդ հոդվածով կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, իսկ 18-րդ հոդվածով պետությունը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։
Օրենսդիրը գնացել է ավելի հեռու՝ ուղղակի ամրագրելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում։ Իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը պետությանը պարտավորեցնում է չմիջամտել Եկեղեցու՝ օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին։
Սա իրավական սահման է, ոչ թե բարի ցանկություն։
Եվրոպական դատարանի նախադեպային  իրավունքն էլ նույն սկզբունքն է հաստատում․ կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակության բազմակարծության կարևոր պայման է, իսկ պետությունը կրոնական հարաբերություններում պարտավոր է մնալ չեզոք ։
Հետևաբար ,եթե Եկեղեցում կան խնդիրներ, դրանք պետք չէ թաքցնել։ Եթե հոգևորականը խախտել է օրենքը՝ պետք է գործի օրենքը՝ անկախ նրա աստիճանից ու դիրքից։ Բայց օրենք կիրառելը մեկ բան է, Եկեղեցու կանոնական իշխանությունը պետական իշխանության կամքով վերաձևավորելը՝ բոլորովին այլ բան։
Նույնը վերաբերում է Եկեղեցուն։ Եկեղեցու ինքնավարությունը պետական իշխանությանը փոխարինելու իրավունք չէ։ Եկեղեցին՝ իր հոգևոր և կանոնական առաքելության մեջ, պետությունը՝ իր սահմանադրական լիազորությունների մեջ։
Հենց այստեղ պետք է ավարտվի փոխադարձ մեղադրանքը և սկսվի պետական մտածողությունը։
Այսօր մեզ անհրաժեշտ չէ պարզել՝ ով ում հաղթեց։ Մեզ անհրաժեշտ է թույլ չտալ, որ պարտվի Հայաստանը։
Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն։
Պետությունը՝ իր սահմանադրական տեղում։
Եկեղեցին՝ իր կանոնական և հոգևոր տեղում։
Իսկ երկուսից վեր՝ Հայաստանի պետական և համայն հայության շահը։
Իշխանությունները փոխվում են։ Անձերը գալիս ու գնում են։ Բայց պետությունն ու Եկեղեցին փոխանցվում են սերունդներին։
Մեր սերնդի պարտականությունը դրանք իրարից հաղթած կամ իրարից վիրավորված չթողնելն է, այլ հաջորդ սերնդին փոխանցելը՝ ամուր պետություն, արժանապատիվ Եկեղեցի և չպառակտված ժողովուրդ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան