Մասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-ից

Պետական ծառայության մասնագիտական պաշտոնների՝ մասնագետի, ավագ մասնագետի և գլխավոր մասնագետի աշխատավարձի հաշվարկի կարգը փոխվելու է։ Յուրաքանչյուր պաշտոնի համար կսահմանվի մեկ գործակից, որին կավելանան ստաժի հավելավճարն ու կատարողականի լրավճարը։

Ինչպես տեղեկացնում է  Iravaban.net-ը, խոսքը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի մասին է, որոնց կառավարությունը հավանություն է տվել և որոնք ներկայացվելու են Ազգային ժողով։

Ինչպե՞ս է որոշվելու հիմնական աշխատավարձը

Նախագծով պետական ծառայողի հիմնական աշխատավարձը որոշվելու է բազային աշխատավարձի և օրենքի Հավելված 9-ով սահմանված՝ պաշտոնին համապատասխանող գործակցի արտադրյալով։ Բազային աշխատավարձն ամրագրվում է օրենքում՝ 83 200 դրամ։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ Հավելված 9-ով սահմանված սանդղակները կպարզեցվեն, և պաշտոնի յուրաքանչյուր ենթախմբի համար կսահմանվի հիմնական աշխատավարձի հաշվարկման միասնական գործակից։

Ինչքա՞ն կլինի հիմնական աշխատավարձը

Մասնագետի, հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետի, հարկային և մաքսային մարմնի տեսուչի, հարկային մարմնի օպերլիազորի, կցորդի և հարկադիր կատարողի գործակիցը կլինի 3, իսկ հիմնական աշխատավարձը՝ 249 600 դրամ։

Ավագ մասնագետի, հարկային մարմնի առաջատար մասնագետի և ավագ օպերլիազորի, հարկային և մաքսային ավագ տեսուչի, 3-րդ քարտուղարի, առաջատար և առաջին կարգի խորհրդատուի, ավագ հարկադիր կատարողի գործակիցը կլինի 4, իսկ հիմնական աշխատավարձը՝ 332 800 դրամ։

Գլխավոր մասնագետի, հարկային և մաքսային գլխավոր տեսուչի, հարկային մարմնի գլխավոր մասնագետի, գլխավոր օպերլիազորի, 2-րդ քարտուղարի և գլխավոր խորհրդատուի գործակիցը կլինի 5, իսկ հիմնական աշխատավարձը՝ 416 000 դրամ։ Նույն գործակիցը նախատեսված է նաև բաժնի պետի տեղակալի և բաժանմունքի պետի համար։

Պետական մարմիններում որպես փորձնակ գրանցված անձանց վարձատրությունը կհաշվարկվի 2,5 գործակցով՝ 208 000 դրամ։ Բոլոր գումարները ներկայացված են մինչև հարկերի և պարտադիր վճարների պահումը։

Ո՞վ կարող է զբաղեցնել այս պաշտոնները

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծով քաղաքացիական ծառայության մասնագիտական խմբում լինելու է երեք պաշտոն՝ գլխավոր մասնագետ, ավագ մասնագետ և մասնագետ։ Քաղաքացիական ծառայությունում գլխավոր մասնագետի պաշտոնի համար կպահանջվի հանրային ծառայության առնվազն երկու տարվա կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ավագ մասնագետի համար՝ համապատասխանաբար առնվազն մեկ տարվա ստաժ, իսկ մասնագետի պաշտոնի համար աշխատանքային ստաժ չի պահանջվի։ Մրցույթի արդյունքում պաշտոնն առաջին անգամ զբաղեցնողների համար փորձաշրջանը գլխավոր և ավագ մասնագետների դեպքում կլինի 9 ամիս, մասնագետների դեպքում՝ 6 ամիս։

Ինչպե՞ս է աճելու աշխատավարձը տարիների ընթացքում

Նախագծով պետական ծառայության յուրաքանչյուր տարվա համար տրվելու է հավելավճար՝ հիմնական աշխատավարձի 2 տոկոսի չափով, որի ընդհանուր չափը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։ Առավելագույն հավելավճարի դեպքում մասնագետի հիմնական աշխատավարձը հավելավճարի հետ միասին կարող է կազմել 324 480 դրամ, ավագ մասնագետինը՝ 432 640 դրամ, գլխավոր մասնագետինը՝ 540 800 դրամ։

Ստաժում հաշվի է առնվելու ղեկավար կամ մասնագիտական խմբի պաշտոն զբաղեցնելու և պետական մարմնում որպես փորձնակ գրանցված լինելու ժամանակահատվածը։ Անցումային դրույթով մինչև 2027 թվականի հունվարի 1-ը պետական ծառայության հավասար կամ բարձր պաշտոններում կուտակված ստաժը նույնպես հաշվի կառնվի, եթե ընդմիջումը չի գերազանցել վեց ամիսը։

Կարո՞ղ է նույն պաշտոնում աշխատավարձը տարբեր լինել

Այո։ Հավելված 9-ի գործակիցների նկատմամբ Կառավարության սահմանած կարգով կարող են կիրառվել 0,9-ից 1,5 սահմաններում ճշգրտվող բազմապատկիչ գործակիցներ՝ հաշվի առնելով պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու լիազորությունները, գործունեության ազդեցությունը և խնդիրների բարդությունը։ Օրինակ՝ գլխավոր մասնագետի հիմնական աշխատավարձը այս միջակայքում կարող է լինել 374 400-ից 624 000 դրամ։

Ի՞նչ է լրավճարը

Լրավճարը տրվելու է կատարողականի գնահատման հիման վրա։ Գնահատման կարգը կսահմանի Կառավարությունը, իսկ պետական մարմնի ղեկավարը՝ տվյալ մարմնում անհատական գնահատման ներքին մեթոդաբանությունը։ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի նախագծով մարմնի կատարողականի գնահատման արդյունքները հիմք են լինելու մարմնին հատկացված աշխատավարձի ֆոնդի միջոցներից լրավճարներ տրամադրելու համար։ Ծառայողն իրեն վճարված լրավճարի 10 տոկոսը պետք է ուղղի գիտակրթական ծախսերին, իսկ չծախսված մասը կնվազեցվի հաջորդ լրավճարից։

Կարո՞ղ է աշխատավարձը նվազել

Նախագծով նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել հիմնական և լրացուցիչ աշխատավարձի ընդհանուր չափի նվազեցման, բացառությամբ պաշտոնի փոփոխման դեպքերի։ Եթե նոր կարգով հաշվարկված գումարը ցածր լինի 2026 թվականի դեկտեմբերի համար հաշվարկվածից, կպահպանվի դեկտեմբերի չափը, մինչև նոր հաշվարկը հավասարվի կամ գերազանցի այն։ Այս համեմատության մեջ չեն ներառվում արտաժամյա, գիշերային, հանգստյան, տոնական և հիշատակի օրերին աշխատելու համար տրվող հավելումները։ Հարկային և մաքսային ծառայողների դեպքում լրացուցիչ աշխատավարձ է դիտարկվելու միայն ծառայության հատուկ կոչման կամ դասային աստիճանի համար հաշվարկվող հավելավճարը։

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծով պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելը ծառայությունը դադարեցնելու հիմք չէ, և քաղաքացիական ծառայողը շարունակում է պաշտոնավարել՝ պահպանելով իր հիմնական և լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է նոր կարգով հաշվարկվածից։

Ե՞րբ են ուժի մեջ մտնում

Այս կարգավորումները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունվարի 1-ից։ Քանի որ խոսքը նախագծերի մասին է, դրանք կգործեն միայն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում։

Ամփոփում

Ամփոփելով՝ 2027 թվականից պետական ծառայողի հիմնական աշխատավարձը կհաշվարկվի պաշտոնի միասնական գործակցով, որով մասնագետի հիմնական աշխատավարձը կկազմի 249 600, ավագ մասնագետինը՝ 332 800, իսկ գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ, ստաժի համար կտրվի հիմնական աշխատավարձ տարեկան 2 տոկոս հավելավճար՝ առավելագույնը 30 տոկոս, Կառավարությունը կկարողանա կիրառել 0,9-ից 1,5 ճշգրտող գործակից, կներդրվի կատարողականի լրավճարը, որի 10 տոկոսը պետք է ուղղվի կրթությանը, իսկ աշխատավարձի ընդհանուր չափը չի կարող նվազել 2026 թվականի դեկտեմբերի մակարդակից, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Պարգևատրման փոփոխությունների մասին կարդացեք այս նյութում։

Իրավաբան.net
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում