Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարները
ՄիջազգայինԶելենսկու նախկին մամուլի քարտուղար Մենդելը հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում պատմել է, թե որտեղից է Ուկրաինայի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարները:
«Եկեք հետեւենք միայն փաստերին, լա՞վ: Կա Firepoint անունով մի ընկերություն: Եվ եթե պարզապես Google-ում որոնեք, կտեսնեք, որ ուկրաինական The Kyiv Independent հրատարակությունը պարզել է, որ այս ընկերության հետևում կանգնած է Վլադիմիր Զելենսկու՝ վաղեմի գործընկերը:
Հրապարակվեցին գաղտնալսումներ, ցավոք, միայն Ուկրաինայում: Այս ձայնագրությունները, որոնք կատարվել են կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների կողմից, պարունակում էին Զելենսկու նշանակված պաշտպանության նախարարի և նախագահ Զելենսկու գործընկերոջ միջև զրույցներ: Նրանք քննարկում էին Firepoint-ին փոխանցվող միլիարդավոր եվրոների թեման:
Այսպիսով, ես չգիտեմ՝ արդյոք Զելենսկին շահույթ է ստանո՞ւմ դրանից, թե՞ ձևացնում է, թե անտեղյակ է, թե՞ իսկապես ոչինչ չգիտի, որն է ավելի վատ է, այնպես չէ՞: Բայց կարծում եմ՝ պատերազմի ավարտից հետո մենք դեռ շատ բան կունենանք իմանալու նրա բանկային հաշիվների մասին: Եվ ես կցանկանայի հիշեցնել ամերիկացիներին, որ Զելենսկու շրջապատում գրեթե բոլորը մեղադրվել են կոռուպցիայի մեջ»,- հայտնել է նախկին խոսնակը։

