«Փաստ». «Ուժեղ Հայաստանը» ինչպես է մտածում պահել Տիգրանաշենը
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տիգրանաշեն համայնքում նախաձեռնում է մի շարք ծրագրեր, որոնք ֆինանսավորվելու են պատգամավորներին փոխանցված պարգևավճարների միջոցներով։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Բացի տնտեսական բաղադրիչից, ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև համայնքի ենթակառուցվածքներն ու երեխաների ժամանցի պայմանները։ Գյուղ կատարած այցելության ընթացքում արձանագրվել է, որ տեղի մանկական խաղահրապարակը թարմացման խիստ կարիք ունի, ինչի հիման վրա որոշում է կայացվել Տիգրանաշենի փոքրիկներին նվիրել նոր ու ժամանակակից խաղահրապարակ։
Առանձնահատուկ լուծում է տրվում նաև տրանսպորտային լուրջ խնդրին։ Տիգրանաշենի դպրոցի չգործելու պատճառով բնակիչները մեծ դժվարությամբ էին առավոտյան երեխաներին տեղափոխում հարևան բնակավայրերի դպրոցներ և ցերեկը հետ բերում տուն։ Այս բացը լրացնելու համար որոշվել է համայնքի համար ձեռք բերել ավտոբուս։ Այդ տրանսպորտային միջոցը ոչ միայն կապահովի աշակերտների անվտանգ ու կանոնավոր փոխադրումը դպրոց, այլև տիգրանաշենցիներին հնարավորություն կտա հեշտությամբ հասնել մարզկենտրոն և մայրաքաղաք Երևան։
Ամփոփելով նախաձեռնության նպատակները՝ Տիգրան Աբրահամյանն ընդգծել է, որ տիգրանաշենցիները պետք է ապրեն և արարեն իրենց հայրենի հողում՝ շեշտելով հիմնական ուղենիշը. «Զարգացում, այլ ոչ թե հանձնում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Ի»- «Ուժեղները» այդպես էլ չեն հասկանում կամ չհասկացողի տեսք են ընդունել, որ Տիգրանաշենը չհանձնելու համար առաջնայինը ոչ թե գյուղը զարգացնելն է, այլ այն հանձնելու գործոնները վերացնելը: Պարզ ասած, Նիկոլին հեռացնելը: Այլապես գյուղը կհանձնվի իր շուկայով, խաղահրապարակով եւ ավտոբուսով հանդերձ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72813

