Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է

Միջազգային

Ն­յու Յոր­քում ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի շատ կա­րե­ւոր այս նստաշր­ջա­նի մե­խը, ի­հար­կե, ոչ թե բո­լոր գե­ղե­ցիկ կամ սուր ե­լույթ­ներն էին, տա­րաբ­նույթ հան­դի­պում–քն­նար­կում­նե­րը, այլ շատ ա­վե­լի պարզ մեկ պատ­կեր: Ն­կա­տի ու­նենք այն պա­հը, երբ ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թ­րամ­փը` կնոջ հետ միա­սին, Չի­նաս­տա­նի նա­խա­գահ Սի Ց­զին­պի­նին եւ կնո­ջը դի­մա­վո­րեց ինք­նա­թի­ռի շար­ժա­սան­դուղ­քի մոտ՝ ԱՄՆ ժա­մա­նե­լու պա­հին։ Ա­մե­րիկ­յան ա­րա­րո­ղա­կար­գե­րը նա­խա­տե­սում են, որ Վա­շինգ­տո­նում նա­խա­գա­հը հյու­րե­րին դի­մա­վո­րի Ս­պի­տակ տան մուտ­քի մոտ: Օ­դա­նա­վա­կա­յա­նում նման ըն­դու­նե­լութ­յուն կազ­մա­կերպ­վում է բա­ցա­ռիկ դեպ­քե­րում. վեր­ջին ան­գամ նման դի­մա­վո­րութ­յան Բա­րաք Օ­բա­ման էր ար­ժա­նաց­րել Հ­ռո­մի պապ Ֆ­րան­ցիս­կո­սին` 11 տա­րի ա­ռաջ, դրան նա­խոր­դող նման դի­մա­վո­րումն էլ 1962 թվա­կա­նին էր ե­ղել: Ու Սիի այ­ցը եւս դար­ձավ նման բա­ցա­ռիկ ա­ռի­թ:

Ըն­դու­նե­լութ­յու­նը, ի­հար­կե, ճոխ է` պատ­վո պա­հա­կա­խումբ, ավիա­ցիոն թռիչք­ներ, 30 մետ­րա­նոց կար­միր գոր­գով եւ նման բա­ներ։ Վեր­ջին ան­գամ նման ըն­դու­նե­լութ­յուն Թ­րամ­փը կազ­մա­կեր­պել էր Պու­տի­նի հա­մար` ան­ցած տա­րի Ալ­յաս­կա­յի հան­դիպ­ման ժա­մա­նակ: Եվ սա, ի­հար­կե, կա­րե­ւոր ցու­ցիչ է. Թ­րամփն այսկերպ եւս մեկ ան­գամ ի ցույց դրեց, թե աշ­խար­հում ում կա­րող է նման ըն­դու­նե­լութ­յան ար­ժա­նաց­նել` ըն­դա­մե­նը եր­կու հո­գու:

­Սա­կայն սա դեռ չի նշա­նա­կում, որ այ­դ եր­կու ա­ռաջ­նորդ­նե­րի` Սիի եւ Պու­տի­նի հետ Թ­րամ­փի հա­րա­բե­րութ­յու­ննե­րը «հա­լած յու­ղի» տրա­մա­բա­նութ­յամբ են զար­գա­նում: Պու­տի­նի հետ Ալ­յաս­կա­յում ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րը մնում են չի­րա­կա­նաց­ված: Իսկ թե Սիի հետ ինչ է պայ­մա­նա­վոր­վել, ի­հար­կե, ժա­մա­նա­կը ցույց կտա:

­Բայց միայն մեկ ար­տա­հայ­տութ­յուն, ո­րը Չի­նաս­տա­նի ա­ռաջ­նոր­դը հնչեց­րեց դեռ մինչ ԱՄՆ հաս­նելը: Այս­պես, այ­ցի ա­ռի­թով Չի­նաս­տա­նի պե­տա­կան ​​«­Սին­հո­ւա» լրատ­վա­կան գոր­ծա­կա­լութ­յան կող­մից հրա­պա­րակ­ված գրա­վոր հայ­տա­րա­րութ­յան մեջ Սին հայ­տա­րա­րել է, որ Չի­նաս­տա­նը եւ ԱՄՆ-ն «մեծ երկր­ներ են, իսկ նրանց ժո­ղո­վուրդ­նե­րը՝ մեծ ազ­գեր»։ Եվ, ա­մե­նա­կա­րե­ւո­րը` «Եր­կու երկր­նե­րը պետք է լի­նեն գոր­ծըն­կեր­ներ, այլ ոչ թե մրցա­կից­ներ»: Այս հայ­տա­րա­րութ­յան ա­ռան­ցը, ի­հար­կե, «գոր­ծըն­կեր­ներ» տեր­մինն է: «Գոր­ծըն­կեր­նե­րը» լի­նում են հա­վա­սար, աշ­խա­տում են փո­խա­դարձ շա­հե­րից ել­նե­լով: Եվ երբ նա­խա­գահ Սին Թ­րամ­փին «գոր­ծըն­կե­րութ­յուն» է ա­ռա­ջար­կում, ա­պա այս­տե­ղից պարզ հարց է ծա­գում` իսկ ո՞ւր է մնում ԱՄՆ­–ի հե­գե­մո­նիան:

Մ­յուս կող­մից, քա­նիցս Սին եւ Պու­տի­նը եւս ի­րար «գոր­ծըն­կեր­ներ» են ան­վա­նել, այդ բա­ռի հա­վա­սա­րութ­յան ի­մաս­տով հան­դերձ: Ու հի­մա, երբ նա­խա­գահ Սին նաեւ Թ­րամ­փին է «գոր­ծըն­կե­րութ­յուն» ա­ռա­ջար­կում, սրա­նից ար­դեն «Պոտս­դամ 2»–ի հոտ չի՞ փչում: Այ­սինքն, նման է, որ ի­րա­կա­նում հենց այս ա­ռա­ջար­կով է Չի­նաս­տա­նի ա­ռաջ­նոր­դը ժա­մա­նել ԱՄՆ` հա­վա­սա­րութ­յան հիմ­քով պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ եռ­յա­կի ձե­ւա­չա­փով: Իսկ թե այս ֆո­նին ինչ կա­րող են պայ­մա­նա­վոր­վել զուտ չին­–ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սով, ա­սենք նաեւ մ­նա­ցած բո­լոր գլո­բալ թե­մա­նե­րը, դրանք ար­դեն պետք է տե­ղա­վոր­վեն «եռ­յակ գոր­ծըն­կե­րութ­յան» հիմ­նա­կան ձե­ւա­չա­փի տակ:

Ընդ ո­րում, այս­տեղ նոր բան չկար: Մո­տա­վո­րա­պես նույն գա­ղա­փարն էր պտտվում նաեւ Թ­րամ­փի եւ Սիի ան­ցած տար­վա գա­գա­թա­ժո­ղո­վի ա­ռանց­քում, եւ այդ ժա­մա­նակ Թ­րամ­փը մնաց հե­գե­մո­նի դիր­քե­րում: Այս մեկ տար­վա ըն­թաց­քում շատ բան է փոխ­վել, թե­կու­զեւ միայն հաշ­վի առ­նե­լով ի­րա­նա­կան թե­ման, եւ այն նոր ի­րո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք Թ­րամփն ու­նի սե­փա­կան դաշ­նա­կից­նե­րի հետ եւ նե­րա­մե­րիկ­յան հար­թա­կում: Փոր­ձա­գետ­ներն էլ վստահ են, որ եր­կու ա­ռաջ­նորդ­նե­րի այս­ հեր­թա­կան հան­դի­պումն անց­նում է Սիի դիր­քե­րի ամ­րաց­ման եւ Թ­րամ­փի` դիր­քա­յին էա­կան ան­կում­նե­րի ֆո­նին: Ըստ այդմ էլ` նո­րից օ­րա­կար­գում է միա­բե­ւեռ, ա­մե­րիկ­յան հե­գե­մո­նիա­յով աշ­խա­րհից առն­վազն ե­ռա­բե­ւե­ռի անց­նե­լու սխե­ման:

Ընդ ո­րում, ԱՄՆ–ն այս օ­րե­րին նաեւ ակ­նար­կեց, որ Նա­հանգ­նե­րում կա­յա­նա­լիք «Մեծ քսան­յա­կի» հան­դիպ­մա­նը պաշ­տո­նա­պես հրա­վիր­ված է նաեւ Ռու­սաս­տա­նը, այն է` հնա­րա­վոր է Պու­տի­նի անձ­նա­կան այ­ցը: Ա­վե­լին, այդ մի­ջո­ցառ­մա­նը չբա­ցա­ռենք նաեւ Սիի նոր այցն ԱՄՆ, եւ ե­թե նման դեռ քիչ հա­վա­նա­կան թվա­ցող ի­րա­դար­ձութ­յու­նը հնա­րա­վոր դառ­նա, ա­պա ԱՄՆ–­Չի­նաս­տան—­Ռու­սաս­տան ձե­ւա­չա­փով «Պոտս­դամ 2»–ը կդառ­նա ե­րաշ­խա­վոր­ված:

Եվ, ըս­տ ա­մե­նայ­նի, հենց այդ հարցն է, որ լուծ­վե­լու է Թ­րամ­փի եւ Սիի այս բա­նակ­ցութ­յուն­նե­րում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում