Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)
ՄիջազգայինՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին, ապա մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները, խորացնել մեր հարաբերությունները», — ասել է նա «Իզվեստիա»-ի մեկնաբանի հետ զրույցում։
Փաշինյանը հիշեցրել է, որ Երևանը հավասարակշռման քաղաքականություն է վարում և ձգտում է դիվերսիֆիկացնել արտաքին կապերը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Մոսկվայի հետ հարաբերություններում տեղի են ունենում օբյեկտիվ փոփոխություններ։ Վարչապետը հիշեցրել է, որ մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը ՌԴ-ի հետ հարաբերությունները կենտրոնացած էին անվտանգության հարցերի վրա, սակայն այժմ նրանք ակնկալում են վերափոխում։
Փաշինյանը ընդգծել է, որ երկիրը տրամադրված է կառուցողականորեն և ցանկանում է ոչ միայն վերափոխել, այլև խորացնել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները։
Տե´ս մաեւ https://t.me/iravunk/72662

