Ինչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրությունները

Վերլուծություն

­Ռու­սաս­տա­նում ա­վարտ­ված Պե­տա­կան դու­մա­յի ընտ­րութ­յուն­նե­րը, ինչ­պես եւ սպաս­վում էր, ո­րե­ւէ սեն­սա­ցիոն վեր­ջա­բան չու­նե­ցան: Թեեւ սա 2022 թվա­կա­նին մեկ­նար­կած ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ա­ռա­ջին մասշ­տա­բա­յի­ն ընտ­րութ­յուն­ներն էին, ուկ­րաի­նա­կան կողմն էլ զանգ­վա­ծա­յին հար­ձա­կում­նե­րով փոր­ձեց հա­րա­մել այն, սա­կայն կա այն, ինչ կա. ընտ­րութ­յուններն ա­վարտ­ված են, նոր խորհր­դա­րա­նը ձե­ւա­վոր­վե­լու է:

ՄՈՍԿՎԱՆ ՄԻ ԲԱՆ ԷԼ ԱՄՐԱՑՐԵՑ ԴԻՐՔԵՐԸ

Ա­նակն­կա­լի բա­ցա­կա­յութ­յու­ն աս­վա­ծը պետք է դի­տար­կել եր­կու հիմ­նա­կան ուղղ­վա­ծութ­յամբ: Ա­ռա­ջի­նը վե­րա­բե­րում է նոր խորհր­դա­րա­նի կազ­մին: Այն է` իշ­խող «Ե­դի­նա­յա Ռոս­սի­ան» ոչ թե պար­զա­պես վե­րար­տադր­վեց, այլ նկա­տե­լիո­րեն բա­րե­լա­վեց դիր­քե­րը: Հի­մա, ի­հար­կե, ակ­տի­վո­րեն կշր­ջա­նա­ռվի «կեղծ­ված ընտ­րութ­յուն­ներ» թե­զը, սա­կայն դրա­նից ար­դեն բան չի փոխ­վե­լու. կա խորհր­դա­րա­նի վերջ­նա­կան կազմ` «Ե­դի­նա­յա Ռոս­սիա­յի» բա­րե­լավ­ված դիր­քե­րով: Գու­մա­րած փաս­տը, որ կո­մու­նիստ­նե­րը վերց­րին երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նը, գա­լիս է հու­շե­լու, որ Ռու­սաս­տա­նում ար­մա­տա­կան լի­բե­րալ գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նն էա­պես թու­լաց­րեց դիր­քե­րը: Ս­րա­նից էլ զատ, պետք է նաեւ հաշ­վի առ­նել, որ իշ­խող կու­սակ­ցութ­յու­նում նաեւ ներ­քին էա­կան փո­փո­խութ­յուն­ներ ե­ղան: Այն է` լի­բե­րալ ուղղ­վա­ծութ­յան ան­ձինք մաք­սի­մալ չա­փով ի­րենց դիր­քե­րը զի­ջե­ցին նոր դեմ­քե­րին, ո­րոնց շար­քե­րում մեծ թի­վ են կազ­մում պա­տե­րազ­մով ան­ցած­նե­րը: Եվ հաշ­վի առ­նե­լով, որ այս դի­նա­մի­կան ոչ թե միայն «Ե­դի­նա­յա Ռոս­սիա­յի» մոտ է, այլ նաեւ մյուս հիմ­նա­կան ու­ժե­րի, ա­պա կարե­լի է այդ գոր­ծըն­թա­ցին տալ հա­մա­պե­տա­կան բնույթ: Կրկ­նենք, լի­բե­րալ դեմ­քե­րը, այդ թվում` «5–րդ շա­րաս­յան» շատ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ փո­խա­րին­վե­ցին պա­տե­րազ­մով ան­ցած ու հիմ­նա­կան ազ­գայ­նա­կան ուղղ­վա­ծութ­յան ան­ձան­ցով: Իսկ դա նշա­նա­կում է, որ Ռու­սաս­տա­նում նոր դի­նա­մի­կա է ստա­նում, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, քա­ղա­քա­կան է­լի­տա­յի փո­փո­խութ­յան գոր­ծըն­թա­ցը, որն ա­մե­նաա­ռանց­քա­յին հիմ­քե­րից մեկն է պե­տութ­յան ո­րա­կա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի հաս­նե­լու հա­մար:

Եվ երկ­րոր­դ ուղղ­վա­ծութ­յու­նը այս ընտ­րութ­յու­նն­երի հետ կապ­ված` ա­րեւմտ­յան «գու­նա­վոր» մե­խա­նիզմ­նե­րի լիա­կա­տար ձա­խո­ղումն էր: Փոր­ձե­րը` հաս­նել իշ­խա­նա­փո­խութ­յան տար­բեր մե­խա­նիզմ­նե­րի եւ մեծ փո­ղե­րի ներդր­ման մի­ջո­ցով, այդ թվում` զանգ­վա­ծա­յին հար­ձա­կում­նե­րի, «հե­ղա­փո­խա­կան» ռե­սուրս­նե­րի խա­ղարկ­ման, ա­րեւմտ­յան ու­ղիղ սպառ­նա­լիք­նե­րի, հա­տուկ քա­րոզ­չա­կան մե­թոդ­նե­րի եւ այլ մե­խա­նիզմ­նե­րով, փաս­տա­ցի չաշ­խա­տե­ցին: Ս­րա հետ մեկ­տեղ, հի­մա­ հա­վա­քա­կան Ա­րեւ­մուտ­քը գործ է ու­նե­նա­լու այս նոր Ռու­սաս­տա­նի հետ` որ­տեղ, կրկնենք, նկա­տե­լիո­րեն թու­լա­ցել է, այս­պես ա­սենք, «5–րդ շա­րաս­յու­նը», եւ ամ­րապնդ­վել է ազ­գայ­նա­կան թե­ւը, այդ թվում` ծայ­րա­հեղ ազ­գայ­նա­կան: Հանրա­գու­մա­րը սա է. հի­մա Ա­րեւ­մուտ­քը, սե­փա­կան ո­րո­շա­կիո­րեն թու­լա­ցած դիր­քե­րով, պետք է գործ ու­նե­նա ո­րո­շա­կիո­րեն ու­ժե­ղա­ցած դիր­քե­րով Ռու­սաս­տա­նի հետ: Եվ փաս­տը, որ այս ա­մե­նին հա­ջոր­դում է գրե­թե զրո­յա­կան հե­տընտ­րա­կան «գու­նա­վոր» հա­կազ­դե­ցութ­յուն, աս­վա­ծի հիմ­նա­կան վկա­յութ­յուն­նե­րից է:

­Սա նոր ի­րո­ղութ­յուն է: Այ­սինքն հի­մա, ե­թե Ա­րեւ­մուտ­քը դեռ ցան­կա­նում է շա­րու­նա­կել Ռու­սաս­տա­նին ծնկի բե­րե­լու կուր­սը, ա­պա պետք է հույ­սը դնի ոչ թե ներ­քին «հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» եւ այդ կար­գի այլ ստան­դարտ մե­խա­նիզմ­նե­րի վրա, այլ` բա­ցա­ռա­պես ռազ­մա­կան մե­թոդ­նե­րի: Ընդ ո­րում, աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով նման հիմ­նա­կան փաս­տարկ­ներ: Նախ` ին­չպես նաեւ ի­րա­նա­կան պա­տե­րազմն ա­պա­ցու­ցեց, ԱՄՆ­–ի, ըստ այդմ` ՆԱՏՕ­–ի ռազ­մա­կան պո­տենց­իալն առն­վազն այս պա­հին ան­բա­վա­րար է ան­գամ Թեհ­րա­նի հետ ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով խնդիր­ներ լու­ծել: Ռու­սաս­տա­նի հետ նման փոր­ձե­րը կլի­նեն մա­հա­ցու վտան­գա­վոր, ե­թե նաեւ հաշ­վի ենք առ­նում մի­ջու­կա­յին գեր­տե­րութ­յան կար­գա­վի­ճա­կը եւ Մոսկ­վա­յի բա­զում նա­խազ­գու­շա­ցում­նե­րը, որ Եվ­րո­պա­յի հետ պա­տե­րազ­մը չի լի­նի սո­վո­րա­կան: Ու սրա­նից հե­տո էլ դեռ Ա­րեւ­մուտ­քի հա­մար մնում է թիվ 1 թշնա­մու` Չի­նաս­տա­նի խնդի­րը: Ի­հար­կե, կա նաեւ տնտե­սա­կան ճնշման մե­խա­նիզ­մը: Սա­կայն ի­րո­ղութ­յու­նը ներ­կա պա­հին սա է. Ռու­սաս­տա­նի դեմ այս պա­հին կի­րառ­ված են ա­վե­լի շատ պատ­ժա­մի­ջոց­ներ, քան մնա­ցած ողջ աշ­խար­հի դեմ: Ու այդ պայ­մա­ննե­րում, ինչ­պես Պետ­դու­մա­յի նույն ընտ­րութ­յուն­նե­րը հու­շե­ցին, Մոսկ­վան ոչ միայն չկորց­րեց, այլ կա­րո­ղա­ցավ ամ­րապն­դել դիր­քե­րը:

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԷԼ ԱՎԵԼԻ ԽԱՌԸ ՎԻՃԱԿ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Այս­պի­սով, Պետ­դու­մա­յի ընտ­րութ­յու­ննե­րից բխող հի­շա­տակ­ված հե­տե­ւանք­նե­րի ֆո­նին, Ա­րեւ­մուտ­քի հա­մար եւս ­մեկ էա­կան գոր­ծոն կա, ո­րը մե­ծա­պես ազ­դում է Մոսկ­վա­յի հետ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դի­մա­կա­յութ­յան վրա: Խոսքն այն մա­սին է, թե այս պա­հին ինչ է կա­տար­վում նույն Ա­րեւ­մուտ­քում:

­Ռու­սա­կան ընտ­րութ­յու­ննե­րի հետ ա­մե­նա­ցայ­տուն հա­կադ­րութ­յու­նը Եվ­րո­պա­յի ա­ռա­ջա­տար Գեր­մա­նիա­յում զու­գա­հե­ռա­բար կա­յա­ցած տե­ղա­կան ընտ­րութ­յուն­ներն էին: Արդ­յունք­նե­րը, ինչ­պես նաեւ կանց­լեր Մեր­ցը խոս­տո­վա­նեց, ոչ թե պար­զա­պես վատ են, այլ` «դրանք ա­ղետ են»:

Այն է, Մեր­ցը եւ ն­րա «Ք­րիս­տո­նեա-դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցութ­յու­նը» (CDU) մեկ ամս­վա ըն­թաց­քում երկ­րորդ պար­տութ­յունն են կրել։ Սկզ­բում «Այ­լընտ­րանք Գեր­մա­նիա­յի հա­մար» (AfD) կու­սակ­ցութ­յու­նը հաղ­թեց Սաք­սո­նիա-Ան­հալ­թում, իսկ հի­մա նաեւ այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րում: Ու սա իս­կա­կան նո­կաուտ է ոչ միայն Մեր­ցի, այլ նաեւ ողջ եվ­րագ­լո­բա­լիս­տա­կան հա­մա­կար­գի հա­մար:

Այս պատ­մութ­յու­նը եր­կու ուղղ­վա­ծութ­յուն ու­նի: Նախ, որ իր պատ­մութ­յան մեջ ա­ռա­ջին ան­գամ Գեր­մա­նիա­յի գլխա­վոր քա­ղա­քա­կան ու­ժը, ո­րը Բեռ­լի­նի պա­տի ան­կու­մից ի վեր երկ­րի բո­լոր նվա­ճում­նե­րի աղբ­յուրն է, ո­րոշ տա­րածք­նե­րում չկա­րո­ղա­ցավ հաղ­թա­հա­րել 5% շե­մը: Հի­մա, ի­հար­կե, օ­րա­կար­գում է Մեր­ցի պաշ­տո­նան­կութ­յան թե­ման, սա­կայն ա­մե­նե­ւին էլ դա չէ հիմ­նա­կան հար­ցը: Այլ այն ընդգծ­ված թռիչ­քը, որն ու­նե­ցավ գլո­բա­լիստ­նե­րի դեմ հան­դես ե­կող <<Այ­լընտ­րան­քը>>: Այն է, այս կու­սակ­ցութ­յու­նը վեր­ջին 5 տա­րի­նե­րին ոչ թե պար­զա­պես բա­րե­լա­վել, այլ ա­վե­լի քան կրկնա­պատ­կել է դիր­քե­րը: Ընդ ո­րում, դիր­քեր է խլել հիմ­նա­կան ու­ժե­րից, հաշ­վի առ­նե­լով, որ դրանք բո­լո­րը բա­ցա­սա­կան արդ­յունք­նե­րի դաշ­տում են:

­Սա­կայն կա­րե­ւո­րը սա է. գլո­բա­լիստ­նե­րը <<Այ­լընտ­րան­քին>> ա­մեն կերպ ներ­կա­յաց­րել եւ այս ընտ­րութ­յուն­նե­րին էլ ներ­կա­յաց­նում էին որ­պես ռու­սա­մետ ուժ: Արդ­յուն­քում, ե­թե «ռու­սա­մետ ու­ժը» դառ­նում է Գեր­մա­նիա­յում ա­ռա­ջա­տար քա­ղա­քա­կան կու­սակ­ցութ­յուն` ու­նե­նա­լով վստա­հութ­յան նման թռիչք, ա­պա դա նշա­նա­կում է լի­բե­րալ հա­մա­կար­գի հա­մար ա­մե­նավ­տան­գա­վոր սցե­նա­րը՝ շար­քա­յին ընտ­րո­ղի հա­մար «ռու­սա­մետ» գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը Գեր­մա­նիա­յում դար­ձել է ա­ռաջ­նա­յին գոր­ծոն: Ու ամ­բողջ հարցն այն է, որ այս գոր­ծըն­թացն ա­մե­նե­ւին էլ միայն Գեր­մա­նիա­յին չի վե­րա­բե­րում: Նույն պատ­կերն է Ֆ­րան­սիա­յում, որ­տեղ եւս ընտ­րութ­յուն­նե­րը հե­ռու չեն: Նույն պատ­կերն է Բ­րի­տա­նիա­յում, եւ այս­պես շա­րու­նակ: Եվ չմո­ռա­նանք, որ մո­տա­վո­րա­պես նույն դի­նա­մի­կա­յի արդ­յուն­քում էր, որ Թ­րամփն ԱՄՆ­–ում ե­կավ իշ­խա­նութ­յան: Ի­րա­կա­նում սա «ռու­սա­մե­տութ­յան» հաղ­թար­շավ չէ: Մար­դիկ պար­զա­պես ա­վե­լի ու ա­վե­լի են սկսում հակ­վել այն մտքին, որ այն կուր­սը, որն ա­ռաջ են տա­նում գլո­բա­լիստ­նե­րը, ար­դեն հա­սել է ծայ­րա­հեղութ­յան, եւ, մաս­նա­վո­րա­պես, Գեր­մա­նիա­յում նման քվեար­կութ­յու­նը ստա­նում է այդ ծայ­րա­հեղ գծից հետ քաշ­վե­լու ազ­դակ: Ընդ ո­րում, այն ֆո­նին, երբ եվ­րո­պա­կան կա­ռա­վա­րութ­յուն­նե­րը սկսել են ին­տեն­սի­վաց­նել ՌԴ-ի հետ են­թադ­րա­կան պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաս­տա­կան ​​աշ­խա­տանք­նե­րը, եւ ­ներ­կա ըն­թաց­քով Գեր­մա­նիա­յի, ա­սենք նաեւ եվ­րո­պա­կան այլ երկր­նե­րի վեր­նա­խա­վը, իր ներ­կա­յիս տես­քով, պար­զա­պես կա­րող է չգո­յատ­եւել մինչեւ «Ռու­սաս­տա­նի հետ սահ­ման­ված պա­տե­րազ­մի սկիզ­բը` 2030 թվա­կա­նը։

­Կարճ ա­սած, Ռու­սաս­տա­նում Պետ­դու­մա­յի ընտ­րութ­յու­նն­երը խոս­տա­նում են քա­ղա­քա­կան ներ­քին կա­յու­նութ­յան փուլ: Եվ­րո­պա­յում, ընդ­հա­կա­ռա­կը, բա­ցի ար­տա­քին, է­ներ­գե­տիկ, տնտե­սա­կան եւ այլ խնդիր­նե­րի, խո­րա­նում է նաեւ նե­րքա­ղա­քա­ցիա­կան ջրբա­ժա­նը: Թե դա ուր կա­րող է տա­նել, հար­ցի մի կողմն է: Սա­կայն այս պա­հի փաս­տը հե­տեւ­յալն է. դա ընդ­հան­րա­կան դիր­քա­յին թու­լա­ցում է:

­Միա­ժա­մա­նակ, խնդիր­նե­րի պա­կաս չու­նի նաեւ ԱՄՆ–ն եւ ան­ձամբ Թ­րամ­փը: Այն է. Ռու­սաս­տանն այս պա­հին, այս­պես ա­սենք, դուրս ե­կավ «քա­ղա­քա­կան օ­պե­րա­տիվ տի­րույթ» եւ կա­րող է շատ ա­վե­լի ա­զատ գոր­ծել: Այն դեպ­քում, երբ Թ­րամփն այս պա­հին մնում է ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին եւ շատ վտան­գա­վոր ընտ­րութ­յուն­նե­րի, ո­րի արդ­յուն­քում կա­րող է կորց­նել Կոնգ­րե­սի եւ Սե­նա­տի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յու­նը: Պետք են լու­ծում­ներ, եւ այն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք այս պա­հին ծա­վալ­վում են ԱՄՆ­–ում` ՄԱԿ­–ի հեր­թա­կան գա­գա­թա­ժո­ղո­վի տես­քով, թե­րեւս, ի­րենց հեր­թին են ու­նե­նա­լու ճա­կա­տագ­րա­կան ի­մաստ:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72654 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում