«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը

Սպորտ

 

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ամառային տրանսֆերային պատուհանը պաշտոնապես փակված է: 

Այս կապակցությամբ Սաուդյան Արաբիայի առաջնության պաշտոնական կայքը  առանձնացրել է լիգայի բոլոր 18 ակումբների գլխավոր նորեկներին, որոնց խաղին երկրպագուները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն։ 

Լիգայի պաշտոնական կայքը Էդուարդ Սպերցյանի տեղափոխությանն ու մեկնարկին անդրադարձել է առանձնահատուկ հիացմունքով.

«Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը, ըստ լուրերի, արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում էր «Ալ Ահլիի» դիտակետում, և նույնիսկ մրցաշրջանի այս վաղ փուլում արդեն պարզ է դառնում, թե ինչու:

Չնայած Ասիայի գործող կրկնակի չեմպիոններն այնքան էլ հաջող շրջան չեն ապրում և վերջին հինգ խաղերում երեք պարտություն են կրել, Սպերցյանը թիմում իսկական առանձնացող ֆիգուր է։ Նրա ակտիվում արդեն իսկ գրանցված է երկու գոլ և երկու արդյունավետ փոխանցում»։

Մյուս ակումբների գլխավոր նորեկներն՝ ըստ RSL-ի պաշտոնական ընտրության.

  • «Աբհա» — Միշի Բաչուայի
  • «Ալ Իթիֆաք» — Ջորդան Լարսոն
  • «Ալ Ֆեյսալի» — Տեո Բոնգոնդա
  • «Ալ Ֆաթեհ» — Լուկաշ Հարասլին
  • «Ալ Ֆեյհա» — Պաուլո Օլիվեյրա
  • «Ալ Հազեմ» — Բոնհյոր Մուգիշա
  • «Ալ Հիլալ» — Օլի Ուոտկինս
  • «Ալ Իթիհադ» — Ժորժինյո Վեյնալդում
  • «Ալ Խալիջ» — Միգել Կրեսպո
  • «Ալ Խոլուդ» — Ժյուլիեն Դոմինգես
  • «Ալ Նասր» — Սամու Կոստա
  • «Ալ Քադսիա» — Տիջանի Ռեյնդերս
  • «Ալ Ռիյադ» — Մահմուդ Տրեզեգե
  • «Ալ Շաբաբ» — Ռոջեր Մարտինես
  • «Ալ Տաավուն» — Աբդերազակ Համդալլա
  • «Դիրիյա» — Դարվին Նունյես
  • «ՆԵՕՄ» — Մոհաննադ Աբու Տահա
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան