Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)
ՄիջազգայինՍինգապուրի ջրերում հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն։
Բեռնատար նավը 229 մետր երկարություն ունի, իսկ ձկնորսական տրալերը՝ 43 մետր։
Փոքր նավի վրա եղել են չինացի ձկնորսներ։ Նրանք կառչել են ամեն ինչից՝ ջուրը չընկնելու համար, երբ իրենց նավը թեքվել է։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ծովային վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։

