«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Արտաշատ» ՋՕ-ն նոր շունչ է ստացել. ՓԱՍՏԵՐ

Արտաշատ » ՋՕԸ տեխնիկապես նոր զարգացման հեռանկարները տեսանելի է դառնում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ջրային կոմիտեի պաշտոնական էջը:
Նախ հիշեցնենք , որ վերջին ամիսներին «Արտաշատ » ՋՕԸ նոր համակարգող ունի : ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ ով ոռոգման ջրի համակարգում նախկինում աշխատանքային և մասնագիտական փորձ ուներ նշանակավեց «Արտաշատ » ՋՕԸ ղեկավար:
  Հիշեցնենք , որ վերջինս նախկինում զբաղեցրել է հասարակական , պետական և համայնքային կառավարման համակարգերում պաշտոններ:Ինչպես նաև Գևորգյանը վերջին չորս տարիներին եղել է Արտաշատի համայնքապետարանի ոռոգման սուբվենցիայի ստորաբաժանման ղեկավարը, ով մի շարք ծրագրեր և լուծումներ է առաջարկել տարածաշրջանի  ոռոգման ոռոգման համակարգում:
Նա շատ լավ է պատկերացնում համակարգի ենթակառուցվածքների խնդիրները, բացթողումները և դրանց լուծումները՝  քանի-որ Գևորգյանի կառավարման թերևս այս կարճ ժամանակահատվածում կարողացել է իր համակարգում բեկումնային  փոփոխություններ իրականացվել ՝ աշխատակազմում որոշ կադրեր հեռացել են համակարգից քանի-որ իրենց պաշտոնի  անձնագրին համաձայն աշխատանքները ոչ պատշաճ են կատարել ՝ միայն աշխատավարձ ստանալու համար, սակայն այս համակարգում աշխատանքը չի սահմանափակվում /օրը գլորելով/ այլ աշխատանքը պահանջում է 24/7 ռեժիմով երբեմն
աշխատանքները կատարել: Իսկ ովքեր պատշաճ կարող են կատարել/ջրբաշխ և այլոք/ իրենց գործերը համալրվել են համակարգում:
Այդ մասին տեղեկացրեցին /progressarmenia.com/-ի հետ զրույցում մեր մշտական մարզային աղբյուրը:  Զգալի փոփոխություններ են կատարվել նաև «Արտաշատ» ՋՕԸ-ի տարածքում։ Նախկինում անբարեկարգ վիճակում  գտնվող հատվածն այսօր ամբողջությամբ վերափոխվել է՝ վերածվելով աշխատակիցների համար նախատեսված գործնական և արդյունավետ աշխատանքային միջավայրի։ Առանձնացվել են անհրաժեշտ տարածքներ զոդողների,
մեխանիկների, ավտոմեքենաների սպասարկմամբ զբաղվող մասնագետների և մյուս աշխատակիցների համար, ինչի շնորհիվ աշխատանքային գործընթացները դարձել են ավելի համակարգված, արագ և անվտանգ։
Այսօր նախկինում չօգտագործվող հատվածը դարձել է լիարժեք աշխատանքային գոտի, որն արդեն գործնականորեն ծառայում է կազմակերպության ամենօրյա խնդիրների լուծմանը։
Այս փոփոխությունների նշանակությունն առավել ակնհայտ է դառնում՝ հաշվի առնելով կազմակերպության  սպասարկման լայն ծավալը․ «Արտաշատ» ՋՕԸ-ը սպասարկում է 54 գյուղական և 3 քաղաքային բնակավայր՝ Նոր Կյուրինից մինչև Արարատ քաղաք։ Նման աշխարհագրություն ընդգրկող կառույցի համար աշխատանքային
պայմանների, տեխնիկական բազայի և ենթակառուցվածքների բարելավումը պարզապես բարեկարգման ծրագիր չէ, այլ ծառայությունների անխափան և արդյունավետ մատուցման կարևոր նախապայման։
Գյուղատնտեսական սեզոնին 24/7 ռեժիմով աշխատեցնելը արդյունավետ է համակարգի խնդիրների դեպքում արագ  արձագանքման և գյուղացիներին ոռոգման ջուրը հասանելի դարձնելու համար՝ այսպես է աշխատում Գևորգյանի համար  արդյունավետ աշխատակազմը: Սակայն տեխնիկական խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ է նաև
տեխնիկական վերազինում և կարգավորումներ, որի հետ կապված կառավարությունը միջոցներ է տրամադրել և օրերս ՀՀ  ջրային կոմիտեի պաշտոնական էջից տեղեկացանք, որ կոմիտեի աշխատակազմից այցելել են Արտաշատ, որի մասին
« Արտաշատ» ՋՕ ընկերությունը գրում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում .« Ջրային կոմիտեի մեր գործընկերների՝ Մոնիթորինգի և վերլուծությունների վարչության բաժնի պետ Վահագն Օհանջանյանը, նրա տեղակալ Սուրեն Ասրյանը
և Ջրային կոմիտեի նախագահի օգնական Էդգար Իսրայելյանը աշխատանքային այց են կատարել Քաղցրաշեն  պոմպակայան», -նշվում է հաղորդագրության մեջ։ Շարունակելով բարեփոխումների թեման ՝ տեղում քննարկել են  Նարեկ բնակավայրը սնող համար 11 պոմպի մղման խողովակաշարի մոտ 1.5 կմ հատվածի փոխարինման նախագծահաշվարկային աշխատանքների ընթացքը։
Կոմիտեն կառավարության ծրագրերն իրականացնում է ոռոգման ջրի բարեփոխման համալիր մոտեցմամբ:Այդ ֆոնին կառավարության սուբվենցիոն ծրագրերով հանրապետության ոռոգման ջրերի համակարգում յուրաքանչյուր տարի  հարյուրավոր ծրագրեր են կյանքի կոչվում ՝ հողային հունով առուներին փոխարինում են երկաթ բետոնե կիսախողովակներով
, տարեկան մի քանի հարյուր կիլոմետր նոր ջրագծերի կառուցմամբ , որոնց իրականացումը կոմիտեի ղեկավարի  անմիջական ուշադրության և հետևողական աշխատանքի միջոցներով դառնում են իրականություն:

Մանրամասն 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան