«Ալ Արաբիա». ԻՀՊԿ-ի փորձագետները ժամանել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հատված՝ պաշտպանական համակարգեր կառուցելու համար
Միջազգային«Ալ Արաբիա»-ի հաղորդմամբ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) փորձագետները ժամանել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հատված՝ պաշտպանական համակարգեր կառուցելու համար: Այդ թվում՝ ռադարներ տեղադրելու և թունելներ կառուցելու:
Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով՝ իրանցի մասնագետները ստուգել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, Ալ-Մոխայի նավահանգիստն ու օդանավակայանը, ինչպես նաև Ջաբալ էլ-Նարում գտնվող կոալիցիոն նախկին հրամանատարական կենտրոնը։
Ըստ աղբյուրների, փորձագետները վերահսկում են ափամերձ լեռներում ռազմական թունելների կառուցումը և պատրաստվում են ռադարային համակարգեր տեղադրել Մոխայի տարածքում և Զուքար կղզում՝ Կարմիր ծովի հարավում նավագնացությունը լիարժեք վերահսկելու համար։

