«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բաքուն լուծում է հիմնարար խնդիր՝ հայերի վրա փակցնել «եկվոր ժողովրդի» պիտակ. Օկուպացված Արցախի պատգամավոր

Հանդիպում

Օտարերկրյա դիվանագետների այցը Գանձասար և Դադիվանք պայթեցրեց մեր սոցցանցերն ու ի ցույց դրեց նրանց ակնհայտ անիրազեկությունը։ Ենթադրենք՝ Հիքմեթ Հաջիևն էժանագին սենսացիաների հետևից ընկած տգետ է, բայց մի՞թե եվրոպացի դեսպանները, դիվանագետները՝ Եվրոպայում մեծացած ու ապրող մարդիկ, չգիտեին այս տարածաշրջանում հայերի ներկայության և հարուստ հայկական մշակութային ժառանգության մասին։ Եթե չգիտեին, ապա սա արդեն ոչ թե ծիծաղելի է, այլ շատ ցավալի»,-անդրադառնալով Գանձասարում Հաջիեւի հայտարարություններին, նման դիտարկում է անում օկուպացված Արցախի ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանը, փաստելով.

- Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հրաշալի գիտակցում է պատմական իրականությունը, սակայն գիտակցաբար ստեղծում է կեղծ թեզեր՝ Գանձասարն ու Դադիվանքը անվանելով «աղվանական» հուշարձաններ և հայտարարելով «օկուպացիայի» տարիներին դրանց ճարտարապետության իբրև թե աղավաղման մասին։ Այսպիսով Բաքուն լուծում է հիմնարար խնդիր՝ հայերի վրա փակցնել «եկվոր ժողովրդի» պիտակ, որը զրկված է սեփական ժառանգության նկատմամբ պատմական իրավունքներից։ Ադրբեջանն օգտագործում է այս թեզը իր տարածքային ու պատմական հավակնություններն հիմնավորելու, ինչպես նաև տարածաշրջանում հայկական ներկայությունը ապալեգիտիմացնելու համար։ Հենց դրա համար էլ մենք սկսեցինք ազատագրական շարժումը։ Եթե ապրելու և մշակութային ժառանգության մեր իրավունքները չվիճարկվեին ու չոչնչացվեին հենց մեր աչքի առջև, մի՞թե մենք կսկսեինք այդ շարժումը։ Անշուշտ, ո՛չ։ Իսկ ինչո՞ւ էինք ուզում անջատվել, որովհետև ձգտում էինք պահպանել մեր ինքնությունը՝ չցանկանալով ձուլվել, ինչպես ձուլվեցին միլիոնավոր լեզգիներ։ Սա էր ազգային շարժման սկզբնավորման գլխավոր պատճառը։ Սա արցախցիների գիտակցված քայլն էր, որոնք սպառնալիք էին տեսնում իրենց գոյությանը։ Մենք ձգտում էինք պահպանել այն, ինչ մեզ պարգևել էր պատմությունը:

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն էլ նկատում է.

- Երբ ՀՀ իշխանավորները խոսում են խաղաղության մասին, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով ծաղրանքով են խոսում, դա փաստում է մեկ բան՝ խաղաղություն չի կարող երկարատև լինել, ինչը բերելու է միակողմանի զիջումների: 

Երեք տարի է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում։ Բազմաթիվ անգամներ ՀՀ կառավարությանը կոչ ենք արել հարցը օրակարգում պահել, փորձել բոլոր լծակներն օգտագործել, որ օր առաջ ազատ արձակվեն։ Սա նաև ցուցիչ է Ադրբեջանի վարած քաղաքականության, որ նրանք խաղաղության չեն գնալու։ Վստահեցնում եմ՝ աշխարհաքաղաքական կարգն արագ է փոխվում․ ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի, սա թող չընդունվի՝ որպես պատերազմի կոչ, միևնույն ժամանակ տեսնում ենք նրանց քայլերը։ Խոսակցություններ կան տարբեր լրատվական աղբյուրներից՝ այդ թվում եվրոպական, որ այս պահին Ադրբեջանում մոբիլիզացիա է կատարվում։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան