ՌԴ Պետդումայի ընտրություններում անակնկալներ չեն լինելու. «Եդինայա Ռոսսիան» մնում է առաջատար
ՄիջազգայինՊետդումայի ընտրություններում, ըստ ձայների 82%-ի հաշվարկի, «Եդինայա Ռոսսիան» ունի 57.76%:
Կոմունիստական կուսակցությունը երկրորդ տեղում է (14%): Հաջորդում են Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) (8.73%) և «Նոր մարդիկ» (7.97%): «Արդար Ռուսաստանը» (5.03%) զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Թեեւ այս ուժի ձայները ընթացքում իջնում են նաեւ 5 տոկոս անցողային շեմից ներքեւ:
«Եդինայա Ռոսսիան» կուսակցության թեկնածուները առաջատար են 225 միամանդատ ընտրատարածքներից 208-ում, չորս ընտրատարածքներում առաջատար են ԿԿԿ-ն, «Արդար Ռուսաստանը» և անկախ թեկնածուները, երկու ընտրատարածքներում՝ ԼԴԿ-ն, իսկ մեկում՝ «Ռոդինան»։
Կարճ ասած, ինչպես եւ սպասվում էր, անակնկալներ չեն լինելու:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72478

