Թե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համար

Վայք  քաղաքի կենտրոնական  փողոցի  ասֆալտապատման աշխատանքներն իրականացրել էր  համայնքի ղեկավարի շինարարական«Մավշին» ՍՊԸ-ն: Թերևս  համայնքապետը այդ առիթով մշտապես պահը բաց չի թողնում և ասում է, -/թե բա 82  միլիոն դրամ էլ դեռ  ես եմ ներդրել փողոցի  լայնացման և բորդուրների  համար/:

Հիշեցնենք, որ  նախկինում  հրապարակվել էր  հոդված, որտեղ ՝ ասվում էր   Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում կրթահամալիր կառուցելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 2024 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 105 մլն 719 հազար դրամ է։ Պայմանագրով նախատեսված է Մարտիրոս բնակավայրում կառուցել դպրոց՝ 144 աշակերտի համար, և մանկապարտեզ՝ 80 երեխայի համար։

«Մավշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թվականին։ Ընկերության հիմնադիրը Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն է։ 2022 թվականին, համայնքապետ ընտրվելուց հետո, Մաթևոսյանն ընկերությունը փոխանցել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Մաթևոսյանը թողել է նաև ընկերության ղեկավարի պաշտոնը։ «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն է սկզբում դարձել Մերի Մարգարյանը, իսկ 2022-ի նոյեմբերից՝ Արտակ Հովհաննիսյանը։ Նա 2025 թվականի փետրվարին դարձել է «Մավշին»-ի 100% բաժնետերը։ Իսկ Մերի Մարգարյանը դարձել է «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենի օգնական։

Եվս մեկ խոշոր պայմանագիր «Մավշին» ՍՊԸ-ի հետ կնքվել է 2024-ի մայիսին։ Վայք համայնքի Արփի բնակավայրում 144 աշակերտի համար նախատեսված դպրոցի և 40 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման համար «Մավշին»-ը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից կստանա 1 մլրդ 93 մլն դրամ։

2022-2025 թվականներին, երբ Մխիթար Մաթևոսյանը զբաղեցրել է Վայքի համայնքապետի պաշտոնը, տարբեր գերատեսչություններ «Մավշին» ՍՊԸ-ի հետ կնքել են 7 պայմանագիր, ընդհանուր 2 մլրդ 742 մլն դրամ արժեքով։ Այս պայմանագրերից 4-ը կնքվել են Վայքի համայնքապետարանի հետ, 2022-ին։

Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ
Մխիթար Մաթևոսյանին 2019-ին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար։ Այդ ժամանակ ընկերության միակ մասնակիցը և տնօրենը Մխիթար Մաթևոսյանն էր։ Քննչական կոմիտեի 2019-ի օգոստոսի 27-ի հաղորդագրության համաձայն՝ Վայքի համայնքի մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար, Կառավարության որոշմամբ, Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է 120 մլն դրամ սուբվենցիա:

Պարզվել է, որ 2016-ի մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում,  պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, «Մավշին» ՍՊ ընկերության տնօրեն  Մխիթար Մաթևոսյանը, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքները մասնակի կատարելով և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4 մլն 55 հազար դրամ գումարը` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

2021-ի հոկտեմբերին Քննչական կոմիտեից «Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցին ի պատասխան տեղեկացրել են, որ 2021-ի հուլիսին քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ առերևույթ պատճառված վնասը նախաքննությամբ չի հիմնավորվել։

Հ.Գ. Այս աղմկոտ պատմություններից  հետո թվում էր ՝ համայնքապետի  շինկազմակերպությունը  այլևս համայնքային  , կառավարության սուբվենցիոն ծրագրերին չպետք է մասնակցեր և հաղթեր, բայց Վայքի մշակույթի տան ներկայիս ընթացող շինարարական աշխատանքներն իրականացնում է համայնքապետի կազմակերպությանը փոխկապակցված  կազմակերպություն , որը  շահել է նաև համայնքի գյուղական բնակավայրրեի  ասֆլտապատման աշխատանքները նույնպես: Ինչ վերաբերվում է Վայքի կենտրոնական փողոցի ասֆալտապատմանը ՝ պայմնագրով  դեռ երաշխավորված ժամկետը չանցած ասֆալտը ժողովրդի բառերով ասած/ հալից ընգել է/ ալիքաձև տեսք է ստացել մինչդեռ ծանր բեռնատարներ միջհամայնքային այդ վայրից հազվադեպ են անցնում, որոնք ենթադրյալ կարող էին  այդչափ վնասել ասֆալտը:

Մարզպետ՝ Վահագն Արսենյանը միթե՞ չգիտի այդ մասին: 

Հետագա հոդվածում կներկայացնենք hոդվածի  շարունակությունը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում