Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ

Բուն TV-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը մտադիր է հրաժարվել թաղման նպաստի համատարած հատկացումից․
«Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք գնաճի կոմպենսացման պրոցեսը»։
Վերը նշյալի վերաբերյալ «Իրավունքը» դիմել է միջազգային ատյաններում եւս իր պրոֆեսիոնալ հետքը թողած, հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանին հետաքրքրվելու՝ իրավաչա՞փ է արդյոք այս հնարավոր որոշումը.

- Նպաստ բառի իրավական և սոցիալական իմաստը հենց օգնությունն է։ Իսկ պետության օգնությունը չի կարող վերածվել սոցիալական զտման գործիքի՝ «այս քաղաքացուն կտանք, նրան՝ չենք տա» սկզբունքով։
Եթե պետությունը օրենքով ճանաչել է թաղման նպաստ ստանալու իրավունքը, ապա այդ իրավունքը պետք է ունենա հստակ, կանխատեսելի և հավասար կիրառման կանոններ։
Ես առավել ճիշտ իրավական լուծում եմ համարում ոչ թե նպաստը բացառապես սոցիալապես անապահովների շրջանակում փակելը, այլ իրավունքը պահպանելը և դրա իրացումը դարձնելը իրավատիրոջ ընտրության հարց։
Այսինքն՝ օրենքը պետք է քաղաքացուն տա թաղման նպաստ ստանալու իրավունք, իսկ հանգուցյալի հարազատը կամ օրենքով սահմանված իրավատերը ինքը որոշի՝ օգտվե՞լ այդ իրավունքից, թե՞ ոչ։
Պետությունը չպետք է քաղաքացու փոխարեն որոշի՝ նրա վիշտը ֆինանսապես «բավարար ծանր» է, թե ոչ։
Ավելին՝ սոցիալական ապահովության ոլորտում չափանիշները պետք է լինեն ոչ միայն սոցիալական արդարության, այլև իրավական որոշակիության, հավասարության և կանխատեսելիության պահանջներին համապատասխան։ Եթե նույն իրավական իրավիճակում գտնվող անձանց մի մասը ստանում է պետական աջակցություն, իսկ մյուս մասը զրկվում է դրանից միայն եկամտային դասակարգման հիմքով, այդ տարբերակումը պետք է ունենա հստակ օրենքով սահմանված, օբյեկտիվ և համաչափ հիմնավորում։
Չպետք է մոռանալ նաև մեկ կարևոր հանգամանք. թաղման ծախսը առաջանում է ոչ թե սոցիալական կարգավիճակից, այլ մարդու մահվան փաստից։ Մահը սոցիալական խտրականության հիմք չէ։
Ուստի պետության խնդիրը պետք է լինի ոչ թե քաղաքացու ձեռքից արդեն ճանաչված իրավունքը վերցնելը, այլ սոցիալական աջակցության համակարգը կատարելագործելը։
Եթե պետությունը ցանկանում է թոշակները բարձրացնել, դա պետք է արվի առանց մեկ սոցիալական իրավունքը մյուսի հաշվին վերացնելու տրամաբանության։
Իրավական պետության մեջ պետությունը իրավունքները չի բաժանում «արժանիներին» և «անարժաններին»։ Պետությունը սահմանում է իրավունքը, ստեղծում դրա իրացման մեխանիզմը և ապահովում հավասար պայմաններ։
Իսկ նպաստը, իր էությամբ, պետության կողմից քաղաքացուն ուղղված օգնություն է, ոչ թե պետության կողմից քաղաքացուն տրվող արտոնություն։
Հետևաբար իմ դիրքորոշումը հստակ է․ թաղման նպաստի իրավունքը պետք է պահպանվի որպես օրենքով երաշխավորված իրավունք, իսկ դրա ստացման անհրաժեշտության հարցը պետք է թողնվի այդ իրավունքն ունեցող անձի որոշմանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում