Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները. Ռեզայի
ՄիջազգայինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու իր պայմանները։ Ավելի վաղ տարածված այս լուրը հաստատեց Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Ռեզային:
Ռեզայիի խոսքով՝ «Մեր պայմաններն են՝ պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մեր սառեցված ակտիվների ազատում և ծովային շրջափակման դադարեցում»:
Իրանը նաև ցանկանում է դադարեցնել Սաուդյան Արաբիայի և հուսիթների միջև պատերազմը, որոնք նույնպես պատրաստ են հրադադարի։ Թեհրանը այժմ կսպասի Թրամփի պատասխանին։
Ի դեպ, Իրանը դեռևս որոշում չի կայացրել դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից։ Սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները կարող են Թեհրանին դրդել այս քայլին։ Հետևաբար, Թրամփի շահերից է բխում քննարկել Թեհրանի առաջարկը։

