«Իրավունք» թերթի տպագիր համարներ

2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջան

Թեմա

ՄԵԿՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ (19-20. 09. 2023թ.)
Ուղիղ երեք տարի առաջ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 11:10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում ականանետերի կիրառմամբ խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը, իսկ նույն օրը՝ ժամը 13:00-ին, արդեն հրթիռահրետանային միջոցների և այլ զինատեսակների կիրառմամբ, սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի դեմ։ Ռազմական գործողությունները շարունակվեցին շուրջ 24 ժամ...
Աշխարհի անհաղորդ հայացքի ներքո, ընդամենը մեկօրյա անհավասար դիմակայությունից հետո, փլուզվեց շուրջ երեք տասնամյակ գոյություն ունեցած Արցախի պետական համակարգը, և այդ ընթացքում հանրապետությունում ապրող մոտ 120 հազար արցախահայ հարկադրված լքեց իր հազարամյա հայրենիքը:
Մեկօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը տվեց 223 զոհ, որոնցից 25-ը խաղաղ բնակիչներ էին, այդ թվում՝ 5 անչափահաս։ Վիրավորվեց 244 մարդ, որոնցից 76-ը խաղաղ բնակիչներ էին, այդ թվում՝ 10 անչափահաս։ Եվս 20 մարդ համարվում էր անհետ կորած, որոնցից 5-ը՝ խաղաղ բնակիչ։ 
Սակայն պատերազմի և դրան հաջորդած բռնի տեղահանության հետևանքով կորուստը միայն մարդկային չէր։
Արցախահայությունը կորցրեց 12 քաղաք և 241 գյուղ, 11 450 բնակարան և 13 550 տուն, 15 գործարան, 60 ֆաբրիկա, 200 մշակույթի տուն, 25 թանգարան, 156 գրադարան, 4 համալսարան, 7 քոլեջ, 232 դպրոց, 232 մարզադահլիճ, 11 մարզադպրոց, 4 մարզադաշտ, 11 հիվանդանոց, 37 ՀԷԿ, 48 հանք, 4 ջրամբար, 5 ջրանցք, շուրջ 3500 հա անտառ և հազարավոր հեկտար գյուղատնտեսական տարածքներ։
Կորուստների թվում էին նաև 385 եկեղեցի, 60 վանական համալիր, շուրջ 400 միջնադարյան գերեզմանոց և 2385 խաչքար, ինչպես նաև ավելի քան 5000 մշակութային հուշարձան։ Այս թվերը 2024 թվականին ներկայացված նյութական կորուստների նախնական վիճակագրության մասն են և հետագայում կարող են ճշգրտվել։
Եվ այսքանից հետո, թերևս, ամենածանրը հայրենի հողում ապրելու, ստեղծելու և սերունդներին փոխանցելու իրավունքի կորուստն է…
2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջան…

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը