CNN. ԱՄՆ-ն քիչ էր մնացել, որ պատերազմ սկսեր Չինաստանի հետ
ՄիջազգայինCNN-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն քիչ էր մնացել, պատերազմ սկսեր Չինաստանի հետ: Պատճառը նեյրոնային ցանցի կողմից ստեղծված հետախուզական զեկույցն է։
Գարնանը՝ Իրանի հետ պատերազմի գագաթնակետին, ռազմական գերատեսչություններում շրջանառվեց մի հաղորդագրություն, որում պնդվում էր, որ Մերձավոր Արևելքում գտնվող չինական նավը, ենթադրաբար, տեղափոխում էր միջուկային ծրագրի բաղադրիչներ։
ԱՄՆ զինված ուժերը պատրաստվեցին կանգնեցնել և գրավել նավը՝ մարտական ինքնաթիռներն օդ բարձրացնելով։
Գործողությունը չեղարկվեց վերջին րոպեին, երբ պարզվեց, որ զեկույցը ստեղծվել էր վերլուծաբանի կողմից՝ օգտագործելով չաթբոտ, որը սխալ էր նույնականացրել բեռը։ Աղբյուրը զեկույցն անվանեց «լիովին կեղծ»՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «գրեթե պատերազմ սկսեց». չինական նավի վրա հարվածը կարող էր հանգեցնել երկու երկրների միջև հակամարտության։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72353

