Հերթական քաղաքական սպանությունը Իրանում

Միջազգային

Եզրակացությունը, որը ներկայացրեց իրանցի հեղինակավոր փորձագետ Հայալ Մուազզինը, տանում է այն մտքին, որ Իրանում ներքին հեղաշրջման վտանգը մնում է բարձր մակարդակի վրա: Բայց նախ այս պատմության վերջին դրվագի մասին:

Այսպես, նախօրեին հայտնի դարձավ, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի քաղաքական տեղակալ և ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ընդգծված հակառակորդներից մեկի՝ փոխծովակալ Մոհամմադ Ակբարզադեին մահացել է ավտովթարից:

Անմիջապես էլ, բնական է, ի հայտ եկան կասկածները՝ դա կազմակերպված ավտովթար էր։ Ամեն դեպքում, ազգայնական ուղղվածության լրատվամիջոցները դրանում կասկած չունեն՝ փոխծովակալին սպանել են ԱՄՆ-ի հետ համաձայնագրին դեմ լինելու պատճառով։

Այս հարցում էական դարձավ Ակբարզադեի կնոջ խոսքը լրագրողի հետ զրույցում. «Ես չեմ կարող ընդունել իմ սրտով կամ մտքով, որ ամուսինս մահացել է սովորական ավտովթարի հետևանքով,- ասում է նա՝ փաստելով,- Մուհամմադի մահվանը նբախորդող գիշեր պարոն Ղալիբաֆն անձամբ զանգահարել է նրան։ Նրանց զրույցը տևել է մոտ 40 րոպե, և տեղի է ունեցել կարծիքների շատ բուռն փոխանակում»։

Իրանի խորհրդարանի խոսնակ, ԱՄՆ-ի հետ բանակցային խմբի երբեմնի ղեկավար եւ իրանական ռեֆորմիստների թեւի կարկառուն ներկայացուցիչ Ղալիբաֆը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների կարկառուն կողմնակիցներից մեկը: Թեեւ այն բանից հետո, երբ Թրամփը չեղարկեց Իրանի հետ նախօրդ հաշտության պայմանագիրը, դա էապես խաթարեց նախագան Փեզեշկիանի եւ Ղալիբաֆի դիրքերը, սակայն կարողացավ մի քանի կողմնակիցներ զոհաբերելով, պաշտոնները պահել: Եվ ահա հիմա Իրանում ծայրահեղ սրվել են մեղադրանքները, որ այս թեւն արդեն անցել է քաղաքական սպանությունների պրակտիկային:

Ավելի կոնկրետ, դատելով Մուազզիի հիշատակված բացահայտումից, վերադարձել է քաղաքական սպանություններին: Այսպես, իրանական փորձագետը, ով, ի դեպ, ընկալվում է, որպես ԻՊՀԿ-ին մոտ կանգնած գործիչ, Ակբարզադեի սպանության հետ կապված այս միտքը հայտնեց. «Աճում է կախաղանի առջև կանգնածների թիվը... Կգա ժամանակը, երբ Այաթոլլահ Խամենեիի, Իբրահիմ Ռաիսիի, պարոն Լարիջանիի և այլոց մահվան մեջ ներգրավվածները կպատժվեն մահապատժով»։

Այաթոլլահ Խամենեիի եւ Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Լարիջանիի սպանության հարցը բավականին բացահայտված թեմա է: Բայց ահա նախկին նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահը, հիշեցնենք, ներկայացվեց, որպես ուղղաթօիռային վթարի արդյունք: Այն է՝ Ադրբեջանի սահմանից (ուր նրան հրավիրել եր Ալիեւը) թռչելիս, երեք ուղղաթիռներից՝ նախագաինը հայտնվել է մառախուղի գոտում եւ բախվել լեռանը: Ավեն դեպքում, դա ներկայացվեց փորձաքննության արդյունքում, ընդ որում, այն բանից հետո, երբ ազերիական ծագումով Փեզեշկիանը ընտրվեց նախագահ:

Եվ հիմա, դատելով իրանցի փորձագետի մտքերից, Իրանում շարունակում են չհավատալ Իբրահիմ Ռաիսիի մահվան այդ միանգամայն կասկածելի վարկածին՝ պնդելով սպանության մասին:

Բայց կա նաեւ այն հարցը, որ եթե այդ խորքային կասկածները կան, ապա ինչու ԻՊՀԿ-ն տեղից չի շարժվում՝ մեղավորներին պատժելու համար: Չնայած, դատելով Մուազզիի գնահատումներից, այս ամենի հանգուցալուծումն արդեն հեռու չէ: 

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72338 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում