«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը
Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականնները «դաբռո» են տվել Էդոյի՞ն
Քաղաքական դաշտում շարունակում է ինտրիգային մնալ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի առաջիկա ընտրությունների հարցը։
Երեկ Աբովյան քաղաքում սպասվող ընտրությունների առթիվ որոշակի փակագծեր բացեց վարչապետ Փաշինյանը, ասելով որ Աբովյանում ՔՊ-ն ունի իր թեկնածուն: Բայց արի ու տես, որ այդ ամենի ֆոնին, Կոտայքի մարզում ակտիվ տեղեկություններ են պտտվում այն մասին, որ այս օրերին քաղաքապետ Էդուարդ Բաբայանը իր մերձավոր կռուգում պարծեցել է , որ իր հարցերը սաղ տեղը գցած ա, իրա հարցը լուծված ա, ու որ ինքը ընտրված ա, պրոբլեմ չունի ընդհանրապես:
Ըստ նույն լուրերի, բանից պարզվում է, որ քաղաքապետ Բաբայանի համար ՔՊ-ի ու Փաշինյանի անունից խոստումներ ու «դաբռոներ» են տվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը: Եւ թե ինչն ա պատճառը,որ (Աբովյան քաղաքի այգին դիլիմ-դիլիմ անելու, կանաչ տարածքները ոչնչացնելու եւ մի շարք այլ ուշագրավ դրվագներով ) Հակակոռուպցիոնով անցնող Բաբայանին սատարում ու «դաբռոներ» է իջեցնում ՔՊ-իստների աստղաբույլը կխոսենք առաջիկայում:

