Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...

Մշակութային
Վաղը` սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00, «Եռաբլուր Զինվորական Պանթեոնի» Հաղթակամարից Հայոց Աշխարհի ՀԱՅԵՐՈՎՍ բարձրանալու ենք ՎԵՐԵՎ` մեր տղաների մոտ...
 
Սակայն ներկա Հայաստանի Հանրապետությունում` զուգահեռ իրականության ԱՆԴԱՐԴ աշխարհում ապրում են չդադարվող փառատոների սիրահարները...
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն (Tourism Committee of RA) տեղեկացնում է, որ «Սեպտեմբերի 19-ին Ձորաղբյուրում արդեն 13-րդ անգամ կանցկացվի «Բերքի տոն» ՓԱՌԱՏՈՆԸ»: Շատ խորհրդանշական է այդ վայրի հասցեն` Ձորաղբյուր, ԲԱՆԱԿԻ փողոց 18: Երբ որդեկորույս մայրերը այդ օրը բարձրանալու են Հայոց Բանակի «Եռաբլուր» Զինվորական Պանթեոն` այցելելու իրենց 18-ամյա որդիների շիրիմները, այդ նույն պահին Բանակի փողոց 18 հասցեում 12 ԺԱՄ` 11:00-ից մինչև 23:00, տաշ ու տուշի է լինելու «կենդանի համերգային» ծրագրով:
 
Նույն օրը` սեպտեմբերի 19-ին, մի շարք առաջատար տեղական տուրիստական ընկերություններ, օրինակ` One Way Tour, One Day Armenia, Positive Day Tour, Արշավներ Ակումբ (Arshavner Club), փառատոների սիրահարներին «It's just business» սկզբունքով կհասցնեն Վայոց ձորի Խաչիկ գյուղ` վայելելու «Գաթայի ՓԱՌԱՏՈՆԸ», որտեղ բացի գաթայից, հայտնի ՊԱՐԱՅԻՆ խմբերի ու ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ մասնակցությամբ կմեկնարկի ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ, ԿԼԻՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳ ու ՊԱՐ, ԼԱՐԱԽԱՂԱՑ... Ի դեպ, ԱՅԴ ԼԱՐԱԽԱՂԱՑԻ մասնակցությունը շատ ՍԻՄՎՈԼԻԿ է` այն կարծես ներկա Հայաստանի կարգավիճակն է խորհրդանշելու...
 
Հրավիրված ասուլիսից տեղեկացանք, որ նախորդ փառատոնին Խաչիկ գյուղն ունեցել է շուրջ 6000 այցելու, եւ այս տարի նույնպես ՄԵԾ ԹՎՈՎ հյուրեր են սպասվում։ Հետաքրքիր է, իսկ քանի՞սը կհիշեն, որ հենց այդ օրը` սեպտեմբերի 19-ին, ագրեսոր ադրբեջանը ռմբակոծում էր Արցախ Աշխարհը...
Որ հենց սեպտեմբերի 19-ից սկսվեց Արցախի ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ...
 
Բացի տուրիստական ընկերություններից Երեւանի Հանրապետության հրապարակից, ինչպես նշված է` նախկին Լենինի արձանի տարածքից, ժամը 08:30-ին ԱՆՎՃԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ կմեկնի դեպի Գյումրի` որպեսզի այնտեղ հասցնի ջրաներկի սիրահարներին, քանի որ այդ օրը այնտե՛ղ` Գյումրիո՛ւմ, տեղի կունենա «Հայաստանի Գույները» ՋՐԱՆԵՐԿԻ միջազգային ՓԱՌԱՏՈՆԸ: Վերադարձը Գյումրիից նույն օրը ժամը 19:00-ին` նույնպես անվճար է։ Իսկ ի՞նչ կապ ունի փառատոն բառը, որը նշանակում է ՓԱՌՔԻ ՏՈՆ, ՋՐԱՆԵՐԿԻ հետ, դժվար է հասկանալ...
 
Բացի այդ, կշարունակվի Երեւանի ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹԸ (Yerevan Fashion Week), որի միջոցառումները, ինչպես նշված է, մեկնարկում են կեսօրից հետո, իսկ հիմնական ցուցադրությունները կլինեն 18:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում։
 
Իսկ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի Մշակույթի մեծ դահլիճում կամ կից կենտրոնական հրապարակում` կախված եղանակային պայմաններից, ժամը 19-ին տեղի կունենա ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ:
 
Հա... Մոռացա, որ նույն սեպտեմբերի 19-ին, ժամը՝ 19-ին, Ծիծեռնակաբերդի հարեւանությամբ գտնվող մարզահամերգային դահլիճում մեծ համերգով (թե՞ чёс-ով) ի հայտ կգա «босоногий мальчуган»-ը: Բո, խոմ փարայի սիրահարներից հետ չի մնալու...
 
Այնպես որ, գերհագեցած օրն առաջարկում է ամեն ճաշակի ու քմահաճույքի համար նախատեսված «միջոցառում-փառատոն»... Ամեն տեսակի խրախճանք ու զբաղմունք... Ամեն տեսակի... Միայն թե ոչ հուշ... Հիշողություն... Հիշողություն, որը մարդկային հատկություններից կարեւորագույնն է... Այդ հիմքի վրա է կառուցվում անձի գիտակցությունը... Դրա շնորհիվ է մարդ էակը ձեռք բերում հոգեկան բարձր հատկություններ... Դրանով ենք մենք տարբերվում կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչներից... Էհ... Ասողին` լսող է պետք...
 
Այնպես որ դուք... Դուք փաՌատոնվեք եւ փաՐատոնվեք... Միայն օդում ու Հայոց Սահմաններին մեկ հարց է մնում կախված. «Մինչեւ ե՞րբ»։
 
Հ.Գ. - Ներկայացնում եմ ԱԲ կողմից կազմած, ՀՀ 2026 թ. սեպտեմբերի 19-ին նախատեսված բոլոր հիմնական միջոցառումների անցկացման վայրերի ու ժամերի ցանկը, որը տրամադրել ԱԲ-ը՝
 
1. Գաթայի փառատոն (Վայոց ձոր)
 
Վայրը։ Վայոց ձորի մարզ, Խաչիկ գյուղ (կենտրոնական հրապարակ)։
Ժամը: Մեկնարկը՝ 12:00-ին (փառատոնի պաշտոնական բացում և ավանդական հսկա գաթայի օրհնության կարգ)։
Նշում Երևանից մեկնողների համար: Տուրիստական խմբերի դեպի գյուղ մեկնարկը Երևանից (օրինակ՝ Ռոսիա Մոլի դիմացից) նախատեսված է առավոտյան 08:30-ին։ [ONE DAY TOUR]
 
2. «Բերքի տոն. Գյուղական կյանք և ավանդույթներ» փառատոն (Երևանի հարևանությամբ)
 
Վայրը: Կոտայքի մարզ, Ձորաղբյուր, Բանակի փողոց 18, «Կանաչ Ուսուցման Կենտրոն» (Երևանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա)։
Ժամը: 11:00-ից մինչև 23:00 (ամբողջ օրվա ընթացքում սպասվում է ցուցահանդես-վաճառք, իսկ երեկոյան՝ կենդանի համերգային ծրագիր)։
 
3. Երևանի Նախատեսված Մյուս Փառատոները (Մայրաքաղաք)
 
Երևանի Նորաձևության շաբաթ (Yerevan Fashion Week)
 
Վայրը: Հստակ ցուցադրությունների հարթակները տարբերվում են, սակայն գլխավոր կենտրոնացումը քաղաքի կենտրոնական մշակութային վայրերում է։
Ժամը: Միջոցառումները մեկնարկում են կեսօրից հետո, իսկ հիմնական ցուցադրությունները՝ 18:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում։
«Հայաստանի Գույները» ջրաներկի միջազգային փառատոն (Մեկնարկը Երևանից).
Վայրը: Փառատոնի շրջանակում անվճար տրանսպորտը մեկնում է Երևանի Հանրապետության հրապարակից (նախկին Լենինի արձանի տարածքից) դեպի Գյումրի։
Ժամը: Մեկնումը Երևանից՝ 08:30-ին, վերադարձը Գյումրիից՝ նույն օրը 19:00-ին։ 
 
4. Տոնական համերգ (Կապան)
 
Վայրը: Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Կապանի համայնքապետարանի Մշակույթի մեծ դահլիճ կամ կից կենտրոնական հրապարակ (կախված եղանակային պայմաններից)։
 
Ժամը: Մեկնարկը ավանդաբար երեկոյան է՝ 19:00-ին։
 
ՀԱՅԵ՛Ր ջան, սա գովազդ չէ, սա մեր ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ ու ՑԱՎՆ է...
 
Եվ սրանով փառատոների ցուցակը չի սահմանափակվում:
 
Հոկտեմբերին նախատեսված է`
ԹԵՅԻ եւ ՍՈՒՐՃԻ ՓԱՌԱՏՈՆ...
ՕԴԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ միջազգային ՓԱՌԱՏՈՆ «Բացահայտիր Հայաստանը երկնքից»...
 
Շուտով մարդուն շրջապատող ԻՐԵՐԻ եւ ՍՆՆԴԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՈՎ փառատոների թիվը կգերադասի տարվա 365 օրերը...
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում