«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Իրավունք». Ով է ստում․ Ավինյանը, թե՞ Փաշինյանը

Մամուլի տեսություն

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հանդիպել է Երեւանի քաղաքապետին եւ, ըստ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ, խոսել են քաղաքի կարեւոր ծրագրերից։ Հենց Ավինյանի կողմից հրապարակված տեսանյութում Մանսուրյանը հարց է ուղղում, թե Աջափնյակի մետրոյի հարցը կա՞ օրակարգում։ Ավինյանն էլ կատակում է․ «Ինձ թվում է՝ մյուս տարի բուն շինարարությունը կսկսենք։ Բացի ինձանից, ինձ թվում է՝ էլ ոչ մեկ չի հավատում, որ դա անելու ենք, բայց անելու ենք»։

Հետաքրքիր է՝ Տիգրան Ավինյանը չի լսո՞ւմ ինչ է խոսում իր քաղաքական առաջնորդ ու սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՞ ուղղակի ստում է 87-ամյա կոմպոզիտորին։ Բա որ բացի իրենից ոչ ոք չի հավատում, որ մետրոն կառուցվելու է, ինչո՞ւ է Փաշինյանը բիշքեկյան այցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել, որ Ռուսաստանի հետ քննարկում են մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը, որովհետեւ իրենք այստեղ մեծ փորձ ունեն, եւ ուրախ կլինեն, որ այդ հարցում իրենց աջակցեն։

«Եվ մենակ «Աջափնյակ» կայարանի մասին չէ խոսքը։ «Աջափնյակ»-ը Երեւանի մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկն է, ըստ էության։ Այդ մի կայարանը բարեհաջող կկառուցենք, կավարտենք, դրանից հետո կկառուցենք նաեւ երկրորդը, երրորդը... Այս պահին տեսադաշտում առնվազն 4 նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղն Աջափնյակով, Ակադեմիական քաղաքով գնա եւ կպնի «Չարբախ» կայարանին, եւ մենք մետրոյի շրջանաձեւ երթեւեկություն ունենանք»,- ասել է Փաշինյանը։  

Փաստորեն, ինչ է ստացվում․ Փաշինյանը ստե՞լ է ե՛ւ լրագրողներին, ե՛ւ Վ․ Պուտինին ու չի հավատում իր ասածին, թե՞ Ավինյանը հատուկ է ստվերում յուր քաղաքական առաջնորդին, ինչպես նաեւ Ռուսաստանի դերակատարությունն այս հարցում։ Լավ, Ռուսաստանին ստվերելն օրվա իշխանության համար թրենդային է դարձել, բա Նիկոլ Փաշինյանին Ավինյանն ինչո՞ւ այս հարցում հեչ արեց։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72266

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը