«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր»

Մշակութային

Հավանաբար չի մոռացել հայ հանդիսատեսը, թե ինչ «օյին» դրեցին դերասան Մկոյի (Մկրտիչ Արզումանյան) գլխին՝ այն բանի համար, որ վերջինս իր մասնակցությամբ ներկայացմանը եկած Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարվել էր ու ջերմ զրույցի բռնվել։ Բայց անցավ մեկ տարի, ու Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց հումորիստ, դերասան Հովհաննես Դավթյանի մոնոներկայացմանը, ու այս անգամ արձագանքը բոլորովին այլ էր, այն նույնիսկ համով-հոտով համարվեց: 

Անխոս, ամեն ինչ այդքան տարօրինակ չէր լինի, եթե չլինեին մի քանի նյունասներ։ Իհարկե, դա էլ է նորմալ եւ բնական՝ դերասանը բեմում կատարում է իր աշխատանքը, ինչպես բժիշկը, ուսուցիչը ու չի նայում, թե հանդիսատեսը ՔՊ-ական է, ՀՅԴ-ական, թե` շարքային քաղաքացի: Զավեշտն այստեղ այլ տեղ է:

Բանն այն է, որ հանկարծ, չգիտես ինչպես, խոսափողը հայտնվում է մի կնոջ ձեռքին, որը բոլորովին վերջերս է Եվրոպայից ժամանալ Հայաստան եւ խիստ ցանկություն զգացել` Հովհաննեսի մոնոներկայացմանը ներկա գտնվելու: Դա էլ ասենք՝ լավ, անցնենք հաջորդին: Արդյոք տարօրինակ չէ այն, որ տիկինը թեմայից դուրս խոսափողը վերցրել եւ ներկայիս իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ, գովքն էր անում՝ մոնոներկայացումը վերածելով քարոզարշավի: Եվ այդքանից հետո նրան ոչ ոք չի ընդհատում, խոսափողը ձեռքից չի վերցնում: Դեռ մի բան էլ հակառակը՝ ասածի վրա ավելի խորանում, զարգացնում է թեման ու լիաթոք ուրախանում՝ ջան ասում, ջան լսում...

Հարց է ծագում՝ բա որ հանկարծ խոսափողը հայտնվեր հակառակ դաշտի ներկայացուցիչ հանդիսատեսի ձեռքո՞ւմ: Կրկին առանց ընդհատելու լսելու էի՞ն նրան, թե՞ փռելու էին ասֆալտին: Մի տեսակ սուտը ծայրահեղ, «զռռալու» աստիճան աչք է ծակում: Հովհաննես Դավթյանը հիմա պետք է համոզի՞, որ ինքը տեղյակ չի եղել Փաշինյանի ներկա գտնվելուց, պետք է հանդիսատեսը ասի, որ իրեն ոտքից գլուխ չեն ստուգե՞լ թիկնապահները, որ աշխատակազմին չեն խուզարկե՞լ։ Սա էլ դարձավ հեծանիվ քշելը, որ ամեն կերպ փորձում են ներկայացնել, իբր բոլորովին անծանոթ մարդիկ միացել են Փաշինյանին:

Անշուշտ, արվեստն ու մշակույթը քաղաքականություն չեն ճանաչում, եւ ներկայացման կարող են գնալ ցանկացած քաղաքական հայացք եւ համոզմունք ունեցող մարդիկ, սակայն այդ դեպքում ինչո՞ւ անարգանքի սյունին գամեցին Մկոյին, սակայն Հովհաննեսին մեծարեցին ու անգամ չքննադատեցին նրան:

Եվ վերջապես, դրսում ապրած տիկինն ի՞նչ գիտի, թե ներսում ինչ է կատարվում, որ մի հատ էլ ամպագոռգոռ քարոզ էր անում: Հասկանալի եւ նույնիսկ պարտադիր է, որ անկախ պաշտոնից եւ կոչումից, բոլորն էլ լիցքաթափվելու եւ զվարճանալու իրավունք ունեն: Բայց դա պետք է անել բնական, թեկուզեւ դերակատարումներն ակնհայտ էին:
Ու չմոռանանք մի բան՝ երկակի ստանդարտներն արդեն այնքան հոգնեցնող են, որ անգամ երեխային է պարզ, ով ում բարեկամն է: Պարզապես, ժամանակն է եկել փիառշիկներին փոխելու...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը