Նախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ Հովսեփյան

Ներքաղաքական

Newspress.am կայքի հիմնադիր-տնօրեն ԱՐԻԱՆԱ (ԱՐՄԵՆՈՒՀԻ) ՀՈՎՍԵՓՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ «Նիկոլի ջեբի շուն» ընդդիմությունը շուտով կհայտարարի այլընտրանքային վարչապետի թեկնածուի անունը։ Նա տվել է մի քանի հուշում՝ թեկնածուն լինելու է նախկին նիկոլական, հիմա սուտի թունդ ընդդիմադիր, քիթն էլ վիրահատած է։ «Իրավունք»-ը հետաքրքրվել է նրանից, թե կոնկրետ ում կամ որ քաղաքական շրջանակներին նկատի ունի։

Մինչեւ վերջ փակագծերը չեմ կարող բացել, որովհետեւ օրեր առաջ է կայացվել այս որոշումը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղները» եւ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի պատգամավորները հանդիպում են ունեցել եւ որոշել են, որ ունենան իրենց այլընտրանքային վարչապետին թեկնածուն։ Պարզապես, այստեղ զավեշտալին այն է, որ այդ թեկնածուին ում ընտրել են, ինչպես ես գրել եմ իմ սոցէջում, քիթը վիրահատված մի անձնավորություն է:

Ինձ համար այս ընդդիմությունը Նիկոլից ավելի վատն է։ Նրանք այն ուժերն են, որոնք 3-ը մեկում են ու կարելի է հենց իրենց եռագլուխ անվանել՝ Նիկոլի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի թիմը։ Սա կարծում եմ՝ հենց Նիկոլ Փաշինյանի «դաբրոյով» է կազմակերպվել, որպեսզի այնպիսի մարդ լինի այլընտրանքային վարչապետի թեկնածու, որ ժողովուրդն էլ ավելի զզվի իրենց թեկնածուից՝ դրանով առավել ամրապնդելով Նիկոլի աթոռը։

Վաղուց է, ինչ կասկածներ ունեմ, որ իրենք են Նիկոլի աթոռն ամուր պահողները, քանի որ Նիկոլն իր սեւ գործը դեռ ավարտին չի հասցրել։ Պարզապես, իրենք պիտի նման շոուներ անեն, առաջ բերեն քիթը վիրահատած նախկին նիկոլականի, ով Նիկոլի հետ քայլում էր: Ասել եմ, կրկնում եմ՝ ինձ համար նախկին նիկոլական բացարձակապես չկա, ով ուզում է լինի։ Հիմա տվյալ անձը դարձել է իբրեւ կարկառուն ընդդիմադիր, կուլտուրական մի դեմք ու նրան բերելու, ներկայացնելու են իբրեւ այլընտրանքային վարչապետի թեկնածու:

Սա ինչպե՞ս հասկանանք: Ուրեմն, մեր երկրում նորմալ, ուժեղ կայացած տղամարդ չկա՞, որ Նիկոլի հետ ինչ-որ նախկին քայլողի պիտի բերեին: Մի անձի, ով գրկից գիրկ էր թռնում։ Նա այն մարդն է, որ ասում էր՝ եթե Նիկոլը նորից վերընտրվի, ես խորհրդարան չեմ մտնի։ Հիմա հարցն ուզում եմ ուղղեմ տվյալ անձնավորությանը՝ բա ինչի՞ մտաք, Դուք ինքնասիրություն չունե՞ք։ Սա մի շոու է՝ վերջնական ժողովրդին տապալելու, հիասթափեցնելու եւ Նիկոլի աթոռն էլ ավելի ամրապնդելու համար, որպեսզի ավարտին հասցվի Հայաստանի լուծարումը։

Ո՞ւմ մասին է խոսքը, գուցե անուն-ազգանունն ասե՞ք։

Նա կին է, ով Նիկոլի հետ քայլել է: Նրա քիթը վիրահատված է, նախկին նիկոլական, իսկ հիմա դարձել է կարկառուն ընդդիմադիր: Թե ով է գուշակեք ինքներդ: Պատահական չէր այդ գրառումս: Նպատակս այն էր, որ ամոթ ունենան եւ այդ լուրը հանրությանը չմատուցեն: Մեր երկրին պետք է ուժեղ կայացած տղամարդ, որպեսզի կարողանա այս իրավիճակում փրկել մեզ ու հայրենիքը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում