Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ հաջորդ նկատողությունից հետո Հայկ Սարգսյանը, ենթադրաբար, ՔՊ-ից կհեռացվի
ՆերքաղաքականՕրակարգո՞ւմ է Հայկ Սարգսյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը. ԱԺ փոխխոսնակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ասաց, որ այսօրվա նիստի օրակարգում նման հարց չկա։
Դիտարկմանը, թե Սարգսյանն արդեն իսկ խիստ նկատողություն է ստացել, և դրան պետք է հաջորդի նրան հեռացնելը՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Հաջորդ նկատողության պարագայում, ամենայն հավանականությամբ, ենթադրաբար, էդպես էլ պիտի լինի։
Օրակարգում, որպես էդպիսին, նման հարց չկա»։
Ալեքսանյանը այլևս չմանրամասնեց՝ ուղղորդելով հարցը տալ վերահսկող հանձնաժողովին։

