ՆԱՏՕ-ն պատրաստվում է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ 2029թ.-ին. ՌԴ ԱԳՆ
ՄիջազգայինԴաշնակից երկրները պլանավորում են սրել Ռուսաստանի հետ ռազմական առճակատումը ոչ ուշ, քան 2029-2030 թվականներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ, Վիեննայում ռազմական անվտանգության և զենքի վերահսկողության վերաբերյալ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Յուլիա Ժդանովան։
«Եվրոպան չի թաքցնում, որ օդանավակայանների ցանցերի, լոգիստիկայի, երկաթուղային անցումների և կամուրջների արդիականացումը, ինչպես նաև դրանց ինտեգրումը այսպես կոչված ռազմական Շենգենյան ցանցին՝ միտված Ռուսաստանի հետ երկարաժամկետ ռազմական առճակատմանը, որը նախատեսվում է սրել ոչ ուշ, քան 2029-2030 թվականներին», - ասել է նա։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72193

