«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Ալավերդյան

Ներքաղաքական

Ըստ պաշտոնական տվյալների՝ ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման։ Այս ընթացքում նրանք ենթարկվել են հալածանքների, կտտանքների եւ հոգեբանական ծանր սթրեսների: Մինչդեռ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն այս ամենը մեկնաբանում է մեկ նախադասությամբ՝ նրանց մաղթելով շուտափույթ ազատում: Հարցի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

— Օրերս «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասել է, որ մեր հայ գերիներից երկու անձի վրա եղել է դաջվածք՝ խաչի տեսքով, որոնք Ադրբեջանի բանտում այրել են եւ այդ երկու հայ գերիներին ենթարկել փաստացի խոշտանգման։ Այս ամենից հետո՝ կրկին լռում է ՄԻՊ-ը: Ի՞նչ կասեք այս մասին։

— Կասեմ հետեւյալը՝ իշխանության հայտարարությունները գրեթե ամբողջապես վերաբերում են դեպի Եվրոպա ճանապարհ բռնելուն։ Սիրելինե՛րս, խոշտանգումների մասին Եվրոպական կոնվենցիան հիմնականում նվիրված է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ստեղծմանը, նրա կառուցվածքին, նրա գործառույթին։ Ի դեպ, մենք այդ կոմիտեի անդամ ենք: Ըստ այդմ, կարծում եմ, ամենաճիշտ ճանապարհն է դիմել հենց այդ կառույցին։ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կայքի վրա վերջին զեկույցը 2023 թվականի զեկույցն է։ Այն, ինչ այս ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, եւ այս առումով Ադրբեջանում արդեն երեք տարի գտնվող մեր  հայորդների վիճակը պատկերացնո՞ւմ եք: Այսինքն՝ 2023 թվականից հետո Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դա չի նայել:

Ի՞նչն է խանգարում հատուկ զեկույցով հանդես գալ Մարդու իրավունքների պաշտպանին ու դիմել այդ կոմիտեին, դիմել ՄԱԿ-ին: Եվ ընդհանրապես, ես էլի եմ ասում՝ այն, ինչ պետք է, իշխանությունը չի անում: Ինձ համար այստեղ գրեթե չկան փակ ինչ-որ հարցեր: Ես էլի եմ շեշտում՝ ունեմ հիմնավոր կասկածներ՝ այս իշխանության հետ կապված, այսպես ասած, այս պատմության մեջ խառնված լինելու հարցում, բայց Մարդու իրավունքների պաշտպանը պետք է արձագանքի, եւ դա նրան ոչ միայն կզարդարի, այլ նաեւ կզարդարի հենց այս իշխանություններին, որոնք մատը մատին չեն տալիս:

Որեւէ մեկը չի կարող պահանջել Մարդու իրավունքների պաշտպանից, որ վերջինս անի ավելին, քան ինքը կարող է, բայց նա գոնե կարող է արձագանքել։ Ի դեպ, ինքը կարող է հանդես գալ հայտարարություններով։ Հիշեցնեմ, որ Միջազգային Կարմիր խաչի կոմիտեն հանված է Ադրբեջանից, այսինքն՝ ավելի քան տարօրինակ վիճակ է, երբ մեր հայորդիները հայտնվել են ամբողջովին միայնակ՝ անազատության մեջ, այնպիսի իշխանությունների իրավունքների ներքո, որոնք իրենց անվանում են «պետական ահաբեկիչ»։ Չի կարելի՞, ի վերջո, ուղղակի, Մարդու իրավունքների պաշտպանի մակարդակով այցելել եւ այդ ամեն ինչը լուծել: Եթե իշխանություններն ու պաշտպանը խելացի մոտենան, նրանք կտեսնեն, որ որեւէ մի խոչընդոտ չկա, Մարդու իրավունքների պաշտպանի համար գործել ակտիվ, դիմել Եվրոպական կոմիտեին, ՄԱԿ-ին։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը