«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փաշինյանական «տարօրինակ» խաղերը` Մոսկվա հնարավոր այցի շեմին

Վերլուծություն

­Նի­կո­լա­կան թի­մը, ո­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս մի պահ ռու­սա­կան թե­ման «կտրուկ ար­գե­լակ­ման ռե­ժի­մի» տակ էր դրել, վեր­ջին օ­րե­րին նո­րից սկսել է ակ­տի­վա­նալ այդ ուղ­ղութ­յամբ: Նա­խօ­րեին էլ գոր­ծին կցե­ցին նաեւ Սեր­դար Քը­լը­չի ար­ժա­նա­վոր գոր­ծըն­կե­րո­ջը` Ռու­բեն Ռու­բին­յա­նին, որն իր հեր­թին ռու­սա­կան ուղղ­վա­ծութ­յան մի քա­նի «փայ­լուն» մտքե­րով հան­դես ե­կավ:

ՆԻԿՈԼՅԱՆ ԹԻՄԸ ՆՈՐԻՑ ԱԿՏԻՎԱՑՐԵՑ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ն­կա­տենք, նի­կո­լա­կան­ներն այս փու­լում հատ­կա­պես հա­ճախ են հի­շում ռու­սակ­ան ռազ­մա­բա­զա­յի մա­սին: Նա­խօ­րեին նախ նի­կոլ­յան պատ­գա­մա­վոր Ար­մեն Խա­չատր­յանն էր «առ­յուծ կտրել»: Սկ­սե­լով ա­մեն կերպ Հա­ջիե­ւի հա­կա­հայ­կա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը «մաք­րե­լուց», նա հա­սավ այն մտքին, թե` «Այդ ե՞րբ է 102-րդ բա­զան մեզ տի­րութ­յու­ն ա­րել, որ հի­մա էլ ան­տեր մնանք։ ՀՀ վար­չա­պե­տը իր դիր­քո­րո­շու­մը հայտ­նել է, որ մեզ հա­մար միեւ­նույնն է, այդ ռազ­մա­բա­զան կլի­նի, թե` չէ...»։ Ի­հարկ­ե, կա­րե­լի է Խա­չատր­յա­նին հի­շեց­նել, որ ժա­մա­նա­կին Թուր­քիան Հա­յաս­տան ռազ­մա­կան ներ­խուժ­ման մի քա­նի փոր­ձեր է ձեռ­նար­կել, ո­րոնք կանխ­վել են հենց ռու­սա­կան ներ­կա­յութ­յան եւ Թուր­քիա­յին տրված զգու­շա­ցում­նե­րի արդ­յուն­քում: Ու հի­մա, երբ խո­սում են` «այդ ինչ են մեզ հա­մար ա­րել», ա­պա դա սո­վո­րա­կան ե­րախ­տա­մո­ռութ­յուն է, թեեւ «նախ­կի­նից» հա­ջո­ղութ­յամբ «ներ­կա» դար­ձած Խա­չատր­յա­նի հետ կապ­ված « ե­րախ­տա­մո­ռութ­յուն» տեր­մի­նը մի փոքր ա­նո­րոշ է: Սա­կայն սա չէ կա­րե­ւո­րը, այլ որ գրե­թե ան­մի­ջա­պես էլ իր կրտսեր գոր­ծըն­կե­րո­ջը միա­ցավ Ռու­բին­յա­նը, թե` ՀԱՊԿ-ը, որ­պես Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման գոր­ծոն, գո­յութ­յուն չու­նի։ Եվ այն, որ այդ միտ­քը հնչեց­վում է Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սութ­յա­ն ե­թե­րով, ա­պա սրա­նից, ի­հար­կե, նի­կոլ­յան «դաբ­րո­յի» հոտ է գա­լիս

Ի դեպ, Ռու­բին­յա­նը, մեղմ ա­սած, վտան­գա­վոր տես­լա­կան է դնում իր այդ մտքե­րի տակ: Ըստ նրա. «Մենք նա­խաս­տո­րագ­րել ենք խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը, ձեռք ենք բե­րել պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ հա­ղոր­դակ­ցա­կան ու­ղի­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման վե­րա­բեր­յալ։ Անվ­տան­գութ­յան ո­լոր­տում բա­ցը բխում էր խա­ղա­ղութ­յան բա­ցա­կա­յութ­յու­նից»: Ու­զում է ա­սել, թե ռուս­ներն ի­րենց գործն ա­րել են, հի­մա կա­րե­լի է նրանց վռնդե՞լ: Լավ, են­թադ­րենք: Սա­կայն Ռու­բին­յա­նը լավ կա­ներ, որ դրա հետ մեկ­տեղ ո­րոշ պարզ հար­ցեր եւս բա­ցա­հայ­տեր: Այդ թվում` իսկ ինչ­պե՞ս է լի­նում, որ ձեր այդ «խա­ղա­ղութ­յան» պայ­ման­նե­րում, օ­րի­նակ, նույն Հա­ջիեւն այ­դպի­սի ցու­ցադ­րա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներ է ա­նում: Կամ, գու­ցե Ռու­բին­յա­նը կբա­ցատ­րի՞, թե վեր­ջա­պես ո՞ւր է հա­սել իր ան­մի­ջա­կան մաս­նակ­ցութ­յամբ Թուր­քիա­յի հետ սահ­ման­ներ բա­ցե­լու գոր­ծըն­թա­ցը. ինչ ա­սես, խոս­տա­ցան, բա ին­չո՞ւ սահ­մանն այդ­պես էլ բաց­ված չէ: Վեր­ջա­պես, ա­մե­նա­կա­րե­ւո­րը. «նա­խաս­տո­րագ­րում» տեր­մի­նից ար­դեն զզվե­ցինք, բա ե՞րբ է վեր­ջա­պես ստո­րագր­վե­լու այդ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը»:

Ի­հար­կե, ա­ռանց Ռու­բին­յա­նի էլ հաս­կա­նա­լի է, թե ի­րա­կա­նում ինչ վի­ճա­կում են ինչ­պես հայ­–ադր­բե­ջա­նա­կան, այն­պես էլ` հայ–­թուր­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը: Ա­վե­լին, որ դրանց ինչ­պես ներ­կա, այն­պես էլ հե­տա­գա ըն­թաց­քը ո­րե­ւէ կապ չու­նի ո՛չ Ռու­բին­յա­նի եւ ո՛չ էլ նրա շե­ֆի հետ: Այ­սինքն, նոր «Ա­լեք­սանդ­րո­պո­լի պայ­մա­նա­գիրն» ի­րա­կա­նութ­յուն չի կա­րող դառ­նալ, քա­նի դեռ ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի տես­քով Հա­յաս­տա­նում տե­ղադր­ված է ռու­սա­կան դրո­շը: Ընդ ո­րում, մեծ հար­ցա­կան կա, թե ի­րա­կա­նում Էրդո­ղա­նը ցան­կա­նո՞ւմ է, ա­սենք, Նի­կո­լի ձեռ­քով այդ դրոշն այս­տե­ղից հա­նել: Ու խոս­քը ոչ թե կա­րո­ղա­նալ–չ­կա­րո­ղա­նա­լու տե­սանկ­յու­նից է, որն ինք­նին ա­ռան­ձին հարց է, այլ` ցան­կա­նալ–չ­ցան­կա­նա­լու: Ն­կա­տի ու­նենք հե­տեւ­յա­լը:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԿՀԱՆԵ՞Ն

Ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ նի­կոլ­յան թիմն այս օ­րե­րին նո­րից միաց­րեց հա­կա­ռու­սա­կան «բա­յա­թին», այդ թվում` ա­ռաջ բե­րե­լով ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի թե­ման: Ընդ ո­րում, ե­թե ժա­մա­նա­կին խո­սում էին, թե` «մենք բա­զան հա­նե­լու ծրագ­րեր չու­նենք», ա­պա հի­մա, ա­վե­լի կոնկ­րետ այն բա­նից հե­տո, երբ Պու­տի­նը հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց, որ ե­թե ու­զում եք, բա­զան կհա­նենք, տեր­մի­նա­բա­նութ­յու­նը փո­խե­ցին, թե` «մեզ հա­մար մեկ է, ու­զում եք, հա­նեք»: Պար­զա­պես բա­զա­յի թե­ման պա­հել էին` են­թա­դրե­լով, որ այն կդառ­նա Մոսկ­վա­յի վրա ազ­դե­ցութ­յան գոր­ծիք: Բայց Պու­տի­նի հայ­տա­րա­րութ­յունն այդ տրա­մա­բա­նութ­յու­նը փո­խեց, ու հի­մա փոր­ձում են ցույց տալ, թե ի­րենց այդ հարցն ա­ռանձ­նա­պես չի էլ հե­տաքրք­րում:

­Բայց միայն այն, որ նույն Ռու­բին­յա­նը միան­գա­մից էլ հայ­տա­րա­րում է, թե` Հա­յաս­տա­նին ԵԱՏՄ-ից չեն կա­րող վտա­րել, քա­նի որ նման մե­խա­նիզմ պար­զա­պես գո­յութ­յուն չու­նի, ար­դեն իսկ նշա­նա­կում է, որ ռու­սա­կան ին­տեգ­րա­ցիոն հա­մա­կար­գի հետ մին­չեւ վերջ կա­պե­րը չխզե­լու հար­ցում Նի­կո­լը Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում «մին­չեւ վերջ գնա­լու» տար­բե­րա­կից ա­մեն կերպ աշ­խա­տում է խու­սա­փել: Դա բնա­կան է. խնդիր­նե­րը, ո­րոնք ան­մի­ջա­պես էլ ի հայտ կգան կա­պե­րը խզե­լու պա­րա­գա­յում, ինչ­պես նաեւ գործ­նա­կան այ­լընտ­րան­քի բա­ցա­կա­յութ­յունն չա­փա­զանց բարդ է լի­նե­լու նի­կոլ­յան ռե­ժի­մի հա­մար: Արդ­յուն­քում, շատ ա­վե­լի նման է, որ բա­զա­յի թե­ման դեռ խա­ղար­կում են, մտա­ծե­լով, թե դա կա­րող է ինչ­–որ դեր խա­ղալ Նի­կո­լին սպաս­վող մոս­կով­յան այ­ցի ժա­մա­նակ:

Այ­սինքն, թե­րեւս, այն­քան էլ տե­ղին չի լի­նի են­թադ­րել, որ այս փու­լում բա­զա­յի թե­ման ակ­տի­վաց­նում են` Բ­րի­տա­նիա­յից կամ Ան­կա­րա­յից ե­կած ազ­դակ­նե­րից ել­նե­լով: Ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, ի­հար­կե, այդ ազ­դակ­նե­րը միշտ էլ ե­ղել են: Պար­զա­պես այս պա­հին ինչ­պես Լոն­դո­նի, այն­պես էլ Ան­կա­րա­յի հա­մար նա­խա­պատ­վութ­յուն­նե­րի, կամ, կո­պիտ ա­սած, «ճա­կա­տա­յին գծի» ո­րո­շա­կի տե­ղա­շարժ կա: Բ­րի­տա­նիան ներ­քին լրջա­գույն, աչ­քի ա­ռաջ խո­րա­ցող եւ ա­մե­նա­պայթ­յու­նավ­տանգ վի­ճա­կին հա­սած խնդիր­ներ ու­նի:

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ

Իսկ Ան­կա­րա­յի հա­մար, կրկնենք, ներ­կա պա­հին մեծ հարց է` ա­վե­լի լավ է ռուս­նե­րը բա­զան հե­ռաց­նե՞ն, թե` ոչ: Փաստն այն է, որ ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը սկսել են Թուր­քիա­յին դնել եր­կա­կի վի­ճա­կում, թեեւ այդ տեր­մի­նը շատ մեղմ է: Այն է, մի կող­մից, վեր­ջին ա­միս­նե­րին Ան­կա­րան փոր­ձում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում իր դիր­քե­րը կա­ռու­ցել նման մո­տե­ցու­մից. բա­ցա­հայտ հա­կա­սութ­յան մեջ չմտնե­լով Թեհ­րա­նի հետ, բայց նաեւ ո­րո­շա­կի կոշ­տութ­յուն ի ցույց դնե­լով: Դ­րա տար­րե­րից մե­կը դար­ձավ ԱՄՆ­–ի մի­ջամ­տութ­յամբ եւ Իս­րա­յե­լի ի ցույց չդրված խա­ղե­րով «Մեք­քա­յի պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լը, ո­րը «Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ՆԱՏՕ» գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը կյան­քի կո­չե­լու փորձ էր: Սա­կայն Թուր­քիա­յի, Պա­կիս­տա­նի եւ Սաուդ­յան Ա­րա­բիա­յի մի­ջեւ կնքված այդ փաս­տա­թուղթն ի սկզբա­նե ձա­խող­ման գնա­լու մի­տում­ներ ցու­ցա­բե­րեց: Նախ, մի շարք ա­րա­բա­կան երկր­ներ, դրանց թվում` ա­ռա­ջա­տար­ե­րից Ե­գիպ­տո­սը, բա­ցա­հայ­տո­րեն հրա­ժար­վեց այդ փաս­տաթղ­թին միա­նալ: Դ­րան հա­ջոր­դեց Ե­գիպ­տո­սում չի­նա­ցի­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ ա­ռա­ջին զո­րա­վար­ժանք­նե­րը, ա­պա նաեւ նա­խա­գահ Սիի այցն այդ եր­կիր: Այ­սինքն, Պե­կինն ի ցույց դրեց, որ ա­մե­նե­ւին էլ չի հան­դուր­ժե­լու տա­րաբ­նույթ մե­խա­նիզմ­նե­րով տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րիկ­յան նոր տի­պի վե­րահս­կո­ղութ­յան գա­ղա­փա­րը եւ այդ հար­ցում, բա­ցի Ի­րա­նից, ու­նի նաեւ այլ ծան­րակ­շիռ դաշ­նա­կից­ներ: Ա­ռա­վել եւս, որ Պա­կիս­տա­նը, որ­քան էլ թյուր­քա­կան ուղղ­վա­ծութ­յան է, որ­քան էլ Էր­դո­ղա­նի դաշ­նա­կիցը, բայց շատ բա­նով է կախ­ված Չի­նաս­տա­նից: Այ­սինքն, Պա­կիս­տա­նը կա­րող է տար­բեր խա­ղե­րով Սաուդ­յան Ա­րա­բիա­յից փող ստա­նալ: Բայց դա հա­զիվ թե հասց­նի սաուդ­նե­րի հա­մար «մի­ջու­կա­յին տանի­ք» դառ­նա­լու մա­կար­դա­կի: Առա­վել եւս, որ այս պա­հին սաուդ­ներն ի­րենք փո­ղի լուրջ խնդիր­ներ ու­նեն:

­Վեր­ջա­պես, ի հայտ ե­կավ Սաուդ­յան Ա­րա­բիա­յի եւ հու­սիթ­նե­րի պա­տե­րազ­մը, որ­տեղ ե­մեն­ցի­ներն ակն­հայ­տո­րեն հաղ­թա­կան ռազ­մա­կան դիր­քե­րում են: Իսկ ա­հա Թուր­քիան եւ Պա­կիս­տա­նը, ո­րոնք պետք է որ «Մեք­քա­յի պայ­մա­նագ­րից» ել­նե­լով, ռազ­մա­կան օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րեին, հրա­ժար­վե­ցին: Պարզ պատ­ճա­ռով, հու­սիթ­նե­րի դեմ բախ­ման գնա­լը կնշա­նա­կի նաեւ Ի­րա­նի հետ բա­խում, ո­րը հա­զիվ թե այս պա­հին, երբ Թեհ­րա­նը հաղ­թա­կան դիր­քե­րում է, Ան­կա­րա­յին կամ Իս­լա­մա­բա­դին պետք է: Իսկ դա, ըստ էութ­յան, «Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ՆԱՏՕ» գա­ղա­փա­րի վերջն է:

Արդ­յուն­քում, ե­թե Թուր­քիան մտա­ծում էր, որ «խա­ղի վեր­ջում» կա­րող է «գցել» Իս­րա­յե­լին` այդ նո­րաս­տեղծ ռազ­մա­կան կա­ռույցն իր անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք դարձ­նե­լով, հի­մա մնում է ձեռ­նու­նայն: Իս­րա­յե­լի հետ, ի­հար­կե, ստվե­րա­յին կա­պեր կան` հիմն­ված հա­կաի­րա­նա­կա­նութ­յան վրա: Բայց այլ հարց է, որ ե­թե Թեհ­րա­նը կա­րո­ղա­նա պահ­պա­նել իր հաղ­թա­կան դիր­քե­րը, ին­չի բո­լոր հե­ռան­կար­նե­րը կան, ի՞նչ կմնա թուրք­–իս­րա­յել­յան այդ ստվե­րա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նից: Ա­վե­լին, շատ հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­ներ են սկսել խո­սել, որ ե­թե Իս­րա­յե­լը ձա­խո­ղի Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մը, նրա «Բ» պլանն է լի­նե­լու Թուր­քիա­յի հետ հա­կա­մար­տութ­յու­նը:

Ա­հա, հենց այս մի­ջին ա­պա­գա­յի խնդիրն է, որ Էր­դո­ղա­նի հա­մար դառ­նում է ա­մե­նավ­տան­գա­վո­րը: Ներ­կա զար­գա­ցում­նե­րը հու­շում են, որ Իս­րա­յե­լի հետ հա­կա­մար­տութ­յան հե­ռան­կա­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը գնա­լով միայն մե­ծա­նում է: Եվ ե­թե չեն ստաց­վում անվ­տան­գութ­յան մյուս մե­խա­նիզմ­նե­րը, ա­պա կա­րող է կոնկ­րետ պա­հի «միակ հույ­սի» տար­բե­րակ դառ­նալ ռուս­–ի­րա­նա­կան տան­դե­մի վրա հիմն­վե­լը: Ու այս դեպ­քում մեծ հարց է, թե ի­րա­կա­նում Ան­կա­րա­յի հա­մար ցան­կա­լի՞ տար­բե­րակ է, որ ռու­սա­կան բա­զան հե­ռա­նա Հա­յաս­տա­նից, կամ որ այս­տեղ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հսկո­ղութ­յան տակ գտնվող «Թ­րամ­փի մի­ջանցքը» գոր­ծի:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72163 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը