«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Լսի՛ր, Նիկոլ, պատգամ որպես

Վերլուծություն

Եվս մեկ անգամ փաստվեց այն, ինչն արդեն վաղուց ակնհայտ է. Ադրբեջանն անում է այն, ինչ խելքին փչում է, իսկ պաշտոնական Երեւանը ամեն կերպ փորձում է չնյարդայնացնել Բաքվին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ Գանձասարն ու Դադիվանքը ներկայացնում է որպես «աղվանական ժառանգություն», իսկ Հայաստանի իշխանության պատասխանը ոչ թե կոշտ դիվանագիտական արձագանքն է, ոչ էլ բողոքի նոտան, այլ՝ էքսկուրսիան Մատենադարանում։

Արտգործ եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարում է, թե հայկական կողմն իր լիազորությունների շրջանակում «անհրաժեշտ քայլերն արդեն իրականացրել է»։ Իսկ հարցին, թե ինչո՞ւ ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես չի եկել, նախարարը պատասխանում է, որ այդ հարցով «ավելի մասնագիտացված մարմիններ կան», եւ իրենք շատ գոհ են Մատենադարանի դիրքորոշումից ու պահվածքից։

Այստեղ, սակայն, մի շատ պարզ հարց է առաջանում․ ի՞նչ եք արել, պարոն Միրզոյան, եւ ի՞նչ արդյունք եք ստացել՝ իբրեւ գերատեսչություն։ Արդյունքը, որքան էլ իշխանությունը փորձի այն փաթեթավորել դիվանագիտական գեղեցիկ բառերով, զրո է։ Ադրբեջանը չի հրաժարվել իր հայտարարություններից, չի դադարեցրել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իր մերժողական քաղաքականությունը եւ առավել եւս չի պատրաստվում ինքնակամ ընդունել, որ Գանձասարը հայկական պատմամշակութային ժառանգության անբաժանելի մասն է։

Ավելին՝ Հաջիեւի հայտարարությունը հնչել է ոչ թե ինչ-որ անհայտ շրջանակում, այլ միջազգային ներկայացուցիչների ներկայությամբ։ Այսինքն՝ սա Ադրբեջանի հերթական քարոզչական քայլն է՝ ուղղված ոչ միայն հայերին, այլեւ օտարերկրյա դիվանագետներին։ Իսկ Երեւանը ի՞նչ է անում։ Եվրոպացի պաշտոնյային տանում է Մատենադարան։

Ստացվում է դիվանագիտության նոր հայկական բանաձեւը հետեւյալն է․ Ադրբեջանը՝ հոխորտում է, Երեւանը՝ մտահոգվում, իսկ եվրոպացիներին՝ էքսկուրսիայի են տանում։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում է, թե Հայաստանը «պատշաճ» ու «համարժեք» պատասխան է տալիս ամեն ինչին։ Բայց ո՞րն է այդ պատասխանի չափման միավորը։ Եթե ադրբեջանական կողմը շարունակում է նույն քաղաքականությունը, իսկ հայկական կողմը շարունակում է միայն հայտարարել, որ նման հռետորաբանությունը չի նպաստում խաղաղության ամրապնդմանը, ապա ո՞վ է իրականում թելադրում օրակարգը։

Այս պատմության ամենամեծ խնդիրը նույնիսկ Հաջիեւի հայտարարությունը չէ։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը կարծես արդեն ինքն իրեն համոզել է, թե ցանկացած կոշտ արձագանք կարող է վտանգել իր հռչակած «խաղաղության օրակարգը»։ Արդյունքում խաղաղությունը վերածվում է մի վիճակի, որտեղ մի կողմը պահանջում է, հայտարարում, սպառնում ու պատմություն վերաշարադրում, իսկ մյուսը զգուշորեն փորձում է բացատրել, որ այդ ամենը «լավ չէ խաղաղության համար»։

Այսպես խաղաղություն չի կառուցվում։ Այսպես պարզապես սովորեցնում են հակառակորդին, որ իր ամեն քայլի դիմաց դիմադրության հանդիպելու փոխարեն կարող է հերթական զիջումը կամ լռությունը ստանալ։ Ու այստեղ արդեն իշխանության դիրքորոշումը բավական հստակ է․ կատարել Ադրբեջանի ու Ալիեւի բոլոր պատգամները, իսկ հետո հասարակությանը բացատրել, որ դա խաղաղության գինն է։

Բայց եթե իշխանության դիրքորոշումը պարզ է, անհասկանալի է մանդատավոր ընդդիմության պահվածքը։ Օրինակ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ունեն, որոնք պետք է պարզեն՝ կապված Ջերմուկի եւ Վարդենիսի դեպքերի հետ։ Նա դիմում է ՔՊ-ին՝ եթե ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, թող ներկայացնեն։

Հարցը համարենք թե տրամաբանական է։ Բայց այստեղ էլ հաջորդ հարցն է առաջանում․ իսկ ձեր այլընտրանքը ո՞րն է։ ՔՊ-ն իր պատասխանը վաղուց տվել է՝ Հայաստանի անվտանգության ապագան տեսնում է արեւմտյան ուղղության մեջ։ Իսկ այդ ուղղության ամենածայրահեղ տարբերակներից մեկը ՆԱՏՕ-ն է։ ՆԱՏՕ-ի անդամ է նաեւ Թուրքիան։ Ուրեմն ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը»։ ՀԱՊԿ-ից հեռանա՞լ, իսկ հետո անվտանգությունը վստահե՞լ մի համակարգի, որի կազմում է Հայաստանի անմիջական հարեւան եւ պատմական հակառակորդ Թուրքիան։

Հատկապես ուշագրավ է, որ այս հարցադրումները գալիս են այն քաղաքական ուժից, որը նախընտրական շրջանում փորձում էր հասարակությանը համոզել, որ պրոռուսական ուժ է։ Հիմա պարզվում է՝ ՀԱՊԿ-ի հետ «հարցեր ունի»։ Լավ, հարցեր ունենալը մի բան է, բայց քաղաքական պատասխանատվությունը ենթադրում է նաեւ ասել՝ փոխարենը ի՞նչ եք առաջարկում, եւ այս հարցում ո՞րն է ձեր ու ՔՊ-ի տարբերությունը։

Հակառակ դեպքում ստացվում է տարօրինակ իրավիճակ․ իշխանությունն ասում է՝ ՀԱՊԿ-ը այլեւս մեր անվտանգության համակարգը չէ, ընդդիմության մի մասը ասում է՝ ՀԱՊԿ-ի հետ հարցեր ունենք, բայց երկուսն էլ հասարակությանը հստակ չեն ասում՝ Հայաստանի անվտանգությունը վերջնականապես ո՞ւմ են պատրաստ վստահել։

Մինչդեռ Ադրբեջանը նման երկմտանք չունի։ Բաքուն գիտի՝ ինչ է ուզում, եւ հետեւողականորեն առաջ է տանում իր օրակարգը՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ պատմամշակութային ուղղություններով։ Իսկ Երեւանը շարունակում է «պատշաճ» պատասխանել։

Ու հենց այստեղ է ամենամեծ անհեթեթությունը․ մեզ ասում են, որ սա է խաղաղությունը։ Բայց եթե խաղաղության պայմաններում Ադրբեջանը շարունակում է հոխորտալ, պահանջել ու վերաշարադրել պատմությունը, իսկ Հայաստանը շարունակում է զգուշանալ նույնիսկ իր սիրելի եվրոպացի գործընկերներին ԱԳՆ կանչելուց, ապա հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ի՞նչ խաղաղություն է սա, որի արդյունքում միայն մի կողմն է իրեն ազատ զգում ամեն ինչ ասելու եւ անելու մեջ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը