Աշնանային սրացումներ ԱԺ-ում․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Աշնանային սրացումներ են նկատվում ՔՊ-ական պատգամավոր ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԻ մոտ։ ԱԺ ամբիոնից երեկ նա ուղղակի բղավում էր այնքան հիստերիկ, որ անգամ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատողություն արեց «Պարոն Եղոյան, ձեր տոնը իջացրեք, բարձր ելույթի կարիք չկա»։ Խորհրդարանական կրքերը թեժացան ոչ թե օրակարգային հարցերով, այլ՝ պատմական։ «Հայաստանը եւ հայ ժողովուրդը չի առերեսվել այն աղետներին, որոնց առերեսվել է էս կուսակցության իշխանության ժամանակ»,- ճչում էր Եղոյանը եւ մատնացույց անում «Հայաստան» խմբակցության շարքերում նստած ՀՅԴ-ականներին։ «Աղետաբեր, կոնֆլիկտածին կուսակցություն, որ ախտահարել է ՀՀ քաղաքական միտքը եւ շարունակում է դա անել։ Ամոթ ձեզ»,-ասում էր Եղոյանը՝ մեղադրելով ՀՅԴ-ին։ Նրան տեղից արձագանքեց ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ բացականչելով. «Ամոթը ձեզ է»։ Ինչ խոսք, եթե սա լիներ ոչ թե Ազգային ժողովում, այլ «Կարգին հաղորդման» սկետչերում, կարելի էր ասել, որ երկուսն էլ ճիշտ են։ Բայց դյուրագրգիռ Եղոյանի համար կարող ենք առաջարկել Նիկոլ Փաշինյանի բաղադրատոմսերից՝ թան խմել, «դնջացնում ա»։

Ի դեպ, ՔՊ-ՀՅԴ վեճին բավական դիպուկ անդրադարձ է կատարել ԱԺ նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ։ «ՔՊ-ականներն ու ՀՅԴ-ականները վիճում են, թե ով է ավելի շատ բոլշեւիկ… Բոլշեւիկները գոնե թե մարդկության պատմության ամենամեծ պատերազմում են հաղթել, «Ցելինան» են գլուխ բերել ու առաջին մարդուն տիեզերք են բարձրացրել: Բոլշեւիկները Հայրենիք չեն հանձնել, Հայրենիք հանձնողների հետ բարեվարքության զիլինա չեն խաղացել, Հայրենիք հանձնողներին պատի տակ են շարել…», - ընդգծել է նա։ Եվ, իսկապես, ՔՊ-ՀՅԴ բանավեճում կողմերից որեւէ մեկն առանձնապես գլուխ գովալու բան չունի։ Երկուսի քաղաքական պատմության մեջ էլ կան այնպիսի էջեր, որոնց համար սեփական անցյալին հպարտությամբ նայելը, մեղմ ասած, դժվար է։ Միհրան Հակոբյանի դիտարկումը հենց այս անհարմար տեղն է մատնանշում։ Ստացվում է՝ ՔՊ-ն ու ՀՅԴ-ն մրցում են ոչ թե քաղաքական գաղափարների, պետական կառավարման արդյունքների կամ ազգային օրակարգի շուրջ, այլ փորձում են միմյանց վրա «բոլշեւիկության» պիտակը փակցնել։ Մինչդեռ այդ պիտակի շուրջ վեճը որքան երկարում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում գլխավոր անհարմարությունը․ պատմության հետ հաշիվներ մաքրելու հավակնություն ունեցող կողմերից ոչ մեկն այնքան մաքուր ձեռքերով չէ, որ մյուսին բարոյականության դաս տա։

Աշխարհում էլ ամեն ինչ հարթ չէ։ Զարմանալի հոգեկան ծանր տվայտանքների մեջ է Ուկրաինայի նախագահ ՎՈԼՈԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ։ Նա պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի եւ եւս 9 անձի նկատմամբ՝ նրանց մեղադրելով ռուսական քարոզչություն տարածելու եւ Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությանն աջակցելու մեջ։ Զելենսկիի հրամանագրով սահմանված պատժամիջոցները նախատեսված են 10 տարի ժամկետով։ Դրանք ենթադրում են ակտիվների սառեցում և առևտրային սահմանափակումներ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մենդելը, որը Զելենսկիի՝ նախագահ դառնալուց հետո՝ 2019-2021 թվականներին նրա առաջին մամուլի քարտուղարն էր, սոցցանցում գրել է, որ նման որոշման սպասում էր։ «Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները հակասահմանադրական են, ինչպես եւ Զելենսկիի բազմաթիվ այլ որոշումներ»,- գրել է Մենդելը եւ հավելել, որ Զելենսկին դրանք կիրառում է յուրաքանչյուրի նկատմամբ, ով հանդես է գալիս Ուկրաինայում խաղաղության օգտին։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում