«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Ներքաղաքական
ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի պաշտպանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է․
 
«ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր, քաղաքական գործիչ Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։
 
Գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում քննվելու է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված անօրինական կալանքի վերացման հարցը, տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9)՝ նախագահությամբ դատավոր Լևոն Պետրոսյանի։
 
Մարտուն Գրիգորյանը մեղադրվում է իբրև թե ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մեջ։ Մարտուն Գրիգորյանն իրեն ներկայացված այս շինծու մեղադրանքը չի ընդունում։ Հրապարակային դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը լիարժեքորեն կհիմնավորի վերջինիս անմեղությունը։
 
Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված անօրինական կալանքին, ապա արձանագրենք․
 
- Վարույթին խոչընդոտելու հիմքի անհիմն լինելը․ Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է 2026թ․ օգոստոսի 14-ին՝ քրեական վարույթի հարուցումից շուրջ 3 ամիս անց։ Կալանավորման հիմքում դրվել է վարույթին խոչընդոտելու վերացական հավանականությունը, այնինչ՝ Մարտուն Գրիգորյանն այդ ամբողջ ընթացքում տեղյակ է եղել իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին (ՀՀ ՔԿ հաղորդագրությունից, բնակարանում և գրասենյակում կատարված խուզարկություններից) և վարույթը խոչընդոտելու որևէ փորձ չի արել։ Թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և թե՛ ՀՀ դատական ատյանները բազմիցս արձանագրել են, որ տևական քննության պայմաններում խոչընդոտելու ռիսկը պետք է հիմնվի կոնկրետ փաստերի, այլ ոչ թե ենթադրությունների վրա։
 
- Վարույթ իրականացնող մարմնի հակասական վարքագիծը․ Կալանքի միջնորդության քննության ժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարանին հայտնել էր, թե կալանավորումը պայմանավորված է դեռևս իրականացման ենթակա բազմաթիվ գործողություններով։ Մինչդեռ, Մարտուն Գրիգորյանին կալանավորելու հաջորդ իսկ օրը հայտարարվել է նախաքննության ավարտ։
 
Մարտուն Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բանտային կալանքը ծառայում է ոչ թե գործի քննության բնականոն ընթացքն ու պատշաճ դատավարական վարքագիծն ապահովելուն, այլ հանդիսանում է պատիժ, ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով։
Պաշտպանական խումբը հետևողականորեն օգտագործելու է ներպետական և միջազգային իրավական բոլոր գործիքները՝ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունները ճանաչելու, նրա անմեղությունն ապացուցելու և խափանման միջոց կալանքը շուտափույթ վերացնելու համար»։
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան