Հայկ Սարգսյանն ասեց՝ պապայի ընկերն ա, կարա՞ գա. Սիմոնյանը մանրամասներ է պատմում քրեական հեղինակության հետ հանդիպումից
ՆերքաղաքականԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ Մոսկվա այցին և հյուրանոցում տեղի ունեցած միջադեպին, որի մասին ավելի վաղ խոսակցություններ էին եղել։
«Հայկ Սարգսյանը չի պատմում այն դեպքի մասին, որը տեղի է ունեցել հյուրանոցում։ Նախամուտքի մոտ նստած սպասում էինք, որ գնանք հանդիպմանը (ես, Տարոն Մարգարյանն ու Մարինա Ղազարյանը), Հայկն առաջացավ ու ասաց, թե պապայի ընկերն ա, մեր ընտանիքի ընկերն ա, կարելի՞ ա գա։ Ասացի՝ հա։ Ներս մտավ մի անձնավորություն, որին չէի ճանաչում, հետո իմացա, թե ով է։ Այդ մարդու ներկայությունը կոնֆլիկտի բերեց։ Նա քաշեց իմ ձեռքից, ես բղավեցի։ Հետո պարզվեց, որ ինքը շատ հայտնի քրեական հեղինակություն է՝ Վրաստանի հայ»,-պատմեց Ալեն Սիմոնյանը։

