«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ուրիշների հայրենասիրությունը չափելուց առաջ՝ ձեր արածի ու չարածի մասին խոսեք․ Պետրոսյան

Ներքաղաքական

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆՆ այս անգամ խորհրդարանական ամբիոնից որոշել էր խոսել ոչ թե իր հարեւան Պողոսից, այլ ընդդիմությունից։ Նա այս անգամ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական վերլուծություն էր արել ու եզրահանգել, թե՝ ընդդիմության սիրտն աղետաբեր պատերազմ է ուզում։

«Բա էդ աղետաբեր պատերազմն ո՞ւմ երեխեքի հաշվին եք ուզում, այսինքն՝ դուք մտածում եք, որ եթե հանկարծ պատերազմ եղավ, դուք պիտի հով նստեք, որոշակի գումար ուղակեք մեր զինվորներին ու ասեք՝ մենք հոգնեցինք, ուրիշի երեխաները թող գնան զոհվե՞ն։ Այդպես չի՛ լինելու, մենք՝ մեր ժողովուրդը, դա թույլ չի տալու», - խրոխտ հայտարարել է բանակում չծառայած Թունյանը։

Անդրադառնալով վերոնշյալին՝ 44 օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ կարծում է, որ Թունյանն իր հարցադրումները շատ սխալ մարդկանց է ուղղում։

«Ձեր իշխանության գալու օրվանից Հայաստանի Հանրապետությունը ողողված է արյան հոտով։ Դուք, երեւի, պետք է այդ հարցերը տաք ձեր շատ սիրելի վարչապետին․ ո՞ւմ երեխաների հաշվին է 2019 թվականից մինչեւ այսօր մեր բանակում զոհեր գրանցվում՝ թե՛ պատերազմի շրջանակներում, թե՛, չգիտես ինչու, ինքնասպանությունների, հանկարծակի մահերի ու դժբախտ պատահարների հետեւանքով։ Ո՞ւմ երեխաների կյանքի ու արյան հաշվին է այս ամենը տեղի ունենում, պարո՛ն Թունյան։ Դուք եք այս ամենի պատասխանատվությունը կրող իշխանությունը։ Եվ նախքան ուրիշներին հարցեր տալը, գուցե արժե՞ հարցնել ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը։ Արյան գնով եք քաղաքականություն անում, իսկ դրա գինը վճարում են ուրիշների երեխաները։ Այնպես որ, ուրիշների հայրենասիրությունը չափելուց առաջ՝ ձեր արածի ու չարածի մասին խոսեք», - ընդգծել է Պետրոսյանը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան