ԱՄՆ Կոնգրեսն աջակցել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
ՄիջազգայինԱՄՆ Ներկայացուցիչների պալատն աջակցել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» կիրառելու կոչ անող օրինագծին։
Ներկայացուցիչների պալատը հաղթահարել է Գրեհեմ-Բլյումենտալ օրինագծի ընթացակարգային խոչընդոտը՝ վերջնական քվեարկությունը նշանակելով այսօր՝ սեպտեմբերի 16-ին։
Սա բացում է ճանապարհը վերջնական քվեարկության համար։ Երկու պալատների կողմից հաստատվելուց հետո օրինագիծը կուղարկվի Թրամփին ստորագրության համար։
Օրինագիծը պարունակում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ ուղղված միջոցառումներ և թույլ է տալիս ԱՄՆ նախագահին մինչև 100% երկրորդային սակագներ սահմանել ռուսական նավթի և գազի խոշոր գնորդների վրա։ Սակայն ներկա պահին, երբ համաշխարհային նավթագազային շուկան խորացող ճգնաժամի մեջ է, նման պատժամիջոցները կարող են պայթյունային էֆեկտ ունենալ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72096

