Վերջին շաբաթներին Ռուսաստանը երկու անգամ փորձել է հարձակվել իմ ինքնաթիռի վրա. Զելենսկի
ՄիջազգայինՎերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը երկու անգամ փորձել է հարձակվել իմ ինքնաթիռի վրա, ասում է Զելենսկին։
Նաս կիսվել է CBS News-ի հետ. «Իմ նախագահական ինքնաթիռը Մոլդովայում էր, եւ նրանք հարձակվեցին Մոլդովայի վրա։ Երբ մենք վերադարձանք տուն, կրկին Քիշնևով, նրանք նույն բանն արեցին»։
Միջադեպերից մեկը, ենթադրաբար, տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին՝ Զելենսկու Նորվեգիա կատարած այցի ժամանակ։ Այնուհետև Մոլդովայի իշխանությունները փակել են իրենց օդային տարածքը, երբ անօդաչու թռչող սարք է անցել։
Իսկ Մոսկվան վերջերս հայտնեց, որ իրենք Զելենսկուն ոչնչացնելու խնդիր չեն դրել: Այն բացատրությամբ, որ դա որեւէ բանով չի ազդելու ինչպես պատերազմի, այնպես էլ բանակցությունների վրա: Նրան պարզապես կփոխարինի արեւմտյան մեկ այլ դրածո, ով ոչնչով չի տարբերվելու Զելենսկուց: Բացի այդ, Ուկրաինայում, ի վերջո, պետք է լինի ինչ-որ իշխանավոր՝ ինչ-որ պահի խաղաղության փաստաթուղթ ստորագրելու համար:
Սա տրամաբանական դիրքորոշում է, որը քիչ հավանական է դարձնում երկու մահափորձերի մասին Զելենսկու պնդումները:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72095

