Ուզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ Շաքարյանց

Ներքաղաքական

Օրերս լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը պարզ տեքստով սպառնաց Ռուսաստանին՝ ասելով, որ եթե ՌԴ-ն թանկացնի գազը, ապա Հայաստանի Հանրապետությունը կմտածի փոխարենն ինչ կթանկացնի Ռուսաստանի համար:
Թե ինչ նկատի ուներ Փաշինյանը, եւ արդյոք կա մի բան, որը Ռուսաստանի համար թանկանալու դեպքում սարսափ կառաջացնի ռուսների շրջանում, «Իրավունք»-ը պարզեց անկախ քաղաքագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻՑ:

Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները հասել են այն մակարդակին, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ին սպառնում է թանկացումներով։ Ի՞նչ է պատրաստվում թանկացնել Փաշինյանը:

Ամենաշատը, ինչը նա կարող է թանկացնել, 102-րդ ռազմաբազայի վարձակալման գումարը պետք է լինի, բայց ես Ձեզ հավաստիացնում եմ՝ այն վնասը, որը կկրի Հայաստանը՝ զուտ գազի գների բարձրացման պատճառով, չեն փոխհատուցվի ինչ-որ բազայի վարձակալման վճարների չափով։ Դա գավառական բնույթ կրող մանկական, սպառնալիքներ են, որոնք մեծ տերությունների համար աննշան են եւ չնչին։ Կարծում եմ, որ դրա վրա նույնիսկ ուշադրություն չեն դարձնի։

Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ, որի մասին հայտարարվել է, հնարավոր է, որ ինչ-որ հարցեր լուծվեն կամ, ասենք, հարուցվեն։ Սակայն այս ամբողջ ընթացքում մենք տեսնում ենք, որ որեւէ հարց չի լուծվում։ Փոխանակ փորձենք հասկանալ իրավիճակը, որը արդեն իսկ շատ կտրուկ փոխվել է, մենք չգիտես՝ ինչով ենք զբաղված։ Համաշխարհային նավթի գներն աճում են, գազի գները՝ նույնպես։ Սա վաղը կամ մյուս օրը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ նույնիսկ ամենաէժան ռուսական գազը կտրուկ՝ անգամ տասնապատիկ, թանկանա։

Այն երկրները, որոնք ուզում են Եվրամիություն, պիտի պատրաստ լինեն նրան, որ վճարելու են շատ թանկ գներ։ Այդ երկրները ոչ թե բարգավաճելու են Եվրոպայի հետ միասին, այլ պիտի սնանկանան, աղքատանան, դառնան մուրացկան, ինչպես Եվրոպան է հիմա ձեռքը մեկնած ման գալիս եւ ասում՝ ինձ գազ տվեք:

Ասեմ, որ եւս մեկ նեղուց է փակվել Արեւմուտքի եւ Իսրայելի համար։ Դա նշանակում է, որ կլինեն կրկին թանկացումներ։ Կթանկանա ոչ միայն գազը Հայաստանի համար, այլ՝ հացահատիկը, պարարտանյութերը: Ինչու չգիտե՞ք, որ պարարտանյութերը ներմուծվում են հենց Ռուսաստանից։ Ամբողջ աշխարհը հիմա տառապում է այն պատճառով, որ Արաբական երկրներից պարատանյութեր չեն ներկրվում, քանի որ Հորմուզի նեղուցի խնդիր կա, ու դա դառնում է, երեւի թե, գերիշխող ու ամենակարեւոր խնդիրներից մեկը գյուղատնտեսության համար։ Պատկերացրեք, դա կլինի թանկացումների շղթա: Եվ ոչ թե որովհետեւ Փաշինյանը ցանկում է վրեժ լուծել Ռուսաստանից, այլ ընդհանուր է լինելու խնդիրը: Իսկ վերջում կտեսնենք, թե ով է վրեժ լուծելու ու ով է մնալու սոված՝ առանց հացի եւ ընդհանրապես առանց հնարավորությունների։ Էլ չեմ ասում, որ Իրանը սպառնալով, կրկնում եմ՝ սպառնալով կարող է ասել՝ պրոամերիկյան ուժերի համար Հայաստանում ոչ մի բան այլեւս: Այ, դա կդառնա իրական պատկեր, որի հետ ուզում է, թե չի ուզում իջեւանցին հաշվի կնստի։

Կարող եմ տվյալ դեպքում կրկնել Վլադիմիր Պուտինի խոսքերը, որոնք բազում անգամներ տպագրվել են մամուլում։ Ախպեր ջան, ուզում ես Եվրամիությո՞ւն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե՝ մեր։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, երբ նմանատիպ վերաբերմունք կդրսեւորեն ԵԱՏՄ-ի բոլոր անդամ պետությունները։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ նմանատիպ վերաբերմունք կարող են դրսեւորել ԲՐԻԿՍ-ի երկրները, Շանհայի կազմակերպության երկրները, այսինքն՝ Չինաստանը, Հնդկաստանը։ Ու ի՞նչ է անելու մեր թուրքասեր Նիկոլը։ Թո՛ղ մտածի։

— Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Ռուսաստան: Ինչպե՞ս եք պատկերացնում այս սպառնալիքից հետո իր եւ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները։

Իրականում, ինձ համար մեկ է: Նա ստեղծել է այս իրավիճակը, թող նա էլ մտածի եւ ելքեր գտնի: Իր առաջին կուսակցությունը «Ելք» չի՞ կոչել, թող ելք գտնի։ Ելքը նա է ուզում, դե թող ման գա, գտնի։ Փաշինյանենք հպարտանում են, որ ժողովուրդն իրենց է ընտրել: Բալիկ ջան, մենք մեղավոր չենք, որ ձեզ ընտրել են, կամ դուք դասավորել եք այդ ընտրությունների արդյունքները: Վերջապես աշխատե՛ք կամ փախե՛ք երկրից։

Պարոն Շաքարյանց, Վ Պուտինը շատ հստակ դրեց ԵԱՏՄ, թե ԵՄ թեմայով հանրաքվեի հարցը, սակայն Նիկոլ Փաշինյանը խուսափում է հանրաքվե անցկացնելուց։ Ի՞նչ եք կարծում՝ հիմնավոր պատճառը ո՞րն է։

— Վ․Պուտինն, այնուհանդերձ, թողել է իրենց նաեւ այլընտրանք՝ կա՛մ Եվրամիություն մտնելու օրենքը չեղյալ է հայտարարում, կա՛մ հանրաքվե անցկացնում։ Պուտինի ասածի իմաստը դա էր։ Այնպես որ, մեղադրել Պուտինին, թե ինքը ինչ-որ մի հստակ պահանջներ է ներկայացնում, սուտ է։ Փաշինյանական ստերն են, որոնք տարածում են։

Լավ, այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հրաժարվում հանրաքվեից:

— Նա շատ լավ գիտի, որ ինչքան մարդկանց է վնաս հասցրել գյուղատնտեսական, տնտեսական ոլորտներում, որոնք զրկվել են տասնյակ տարիների իրենց հիմնական սովորական շուկաներից: Նա շատ լավ է հասկանում, թե ով ինչքան վնաս է կրում: Հանրաքվեի ժամանակ հենց այդ մարդկանց զանգվածը Եվրամիությանը դեմ է լինելու։ Հետեւապես, նա ստիպված կլինի ուժ կիրառել, ընտրակեղծիքների ճանապարհով գնալ: Նա դրանից է վախենում, որ իր համբավը՝ ժողովրդավարական, ի չիք կդառնա։ Արդեն նույնիսկ Եվրամիության շրջանակներում որեւէ մեկը էլ կոչ չի անի աջակցել եւ փող տալ ռուսատյացության դիմաց։ Մնացածն արդեն իմ ու Ձեր գործը չէ։ Թող ինքը մտածի։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում