Բիչախչյանը խոսել է իր շարք վերադառնալու ժամկետների մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մանրամասնել է իր վերականգնման ընթացքն ու նշել, թե երբ կրկին պատրաստ կլինի միանալ թիմին.
«Շատ մեծ հույս ունեմ, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, արդեն հաջորդ շաբաթ կմարզվեմ թիմի ընդհանուր խմբում։ Եթե պարապմունքների ընթացքում ամեն ինչ նորմալ լինի, հնարավոր է՝ պատրաստ լինեմ մասնակցել արդեն «Յագելոնիայի» դեմ խաղին»,— Բիչախչյանի խոսքերը մեջբերում է CANAL+-ը։
Լեհաստանի առաջնության 9-րդ տուրի՝ «Յագելոնիայի» դեմ խաղը կկայանա սեպտեմբերի 20-ին։

