«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ։

Սպորտ

Սեպտեմբերի 15- 27-ը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կկայանա Բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Հայ բռնցքամարտիկները այսօր մեկնեցին մրցավայր։ Մեր հավաքականը այս կարևորագույն ստուգատեսին կմասնակցի հետևյալ կազմով ՌՈՒԴՈԼՖ ԳԱՐԲՈՅԱՆ 50 կգ, ԺԻՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ 55 կգ, ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ 60 կգ, ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ 65 կգ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆ 70 կգ, ՄԱՐԱՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 75 կգ, ԱՐՏՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 80 կգ, ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 85 կգ, ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆ 90 կգ, ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆ +90։ Հավաքականի գլխավոր մարզիչ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ, նախքան մեկնելը, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց. «Եվրոպայի առաջնությանը պատրաստվել ենք տարվա սկզբից, մի քանի միջազգային մրցաշարերի ենք մասնակցել, Աշխարհի գավաթի խաղարկության ենք մասնակցել, 4 մարզական հավաք ենք անցկացրել, վերջինը Ծաղկաձորում, այստեղ երկու հավաք ենք անցկացրել, քանի որ մարզադահլիճ չունենք, որ իջնենք ներքև։ Կազմն ընտրել ենք տարվա ընթացքում ցույց տված արդյունքներով, մրցաշարերում մասնակցության ցուցանիշներով։ Ասեմ, որ ունենք տիտղոսակիր կաշվե ձեռնոցի մարզիկներ. Դավիթ Չալոյան, Արթուր Բազեյան, Ռաֆայել Հովհաննիսյան, Նարեկ Մանասյան, մյուսները։ Բոլորից էլ ունենք սպասելիքներ։ Բոլորն էլ պատրաստ են ու կարող են մեդալային պայքարում լինել։ Նշեմ, որ Օլիմպիական վարկանշային մրցաշարերը կլինեն 2027֊ի Եվրոպական խաղերից, ապա կլինի 2027֊ի ԱԱ֊ն, 2028֊ին ևս երկու վարկանշային մրցաշար։ Որպես գլխավոր մարզիչ, իմ առջև խնդիր եմ դրել, որ այս ԵԱ֊ում անպայման հաղթող ենք ունենալու։ Ֆեդերացիան ջանք չի խնայում, որ մեր նպատակը դառնա իրականություն։ Եթե ամեն բան հաջող ստացվի, 3֊4 մեդալի հույս կա»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը