Պենտագոնը բացահայտել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ կորուստների մասշտաբները
ՄիջազգայինԻրանական աղբյուրը պնդում է, որ Պենտագոնը մինչ այս թաքցրել է Իրանի դեմ գործողությունների ընթացքում ԱՄՆ կորուստների մասշտաբները։ Սակայն կողմնակի ճնշումների արդյունքում ստիպված է եղել բացահայտել:
Պենտագոնի տվյալներով՝ ամերիկյան կողմի ծախսերն ու կորուստները հասել են զգալի մակարդակի.
22 միլիարդ դոլար ծախսվել է զինամթերքի վրա։
7.4 միլիարդ դոլար կուտակված ֆինանսական պարտավորություններ։
3.7 միլիարդ դոլար ռազմական տեխնիկայի կորուստներ՝ բացառությամբ վնասված ենթակառուցվածքների վերականգնման ծախսերի։
Վնասվել կամ ոչնչացվել է ավելի քան 50 ամերիկյան ինքնաթիռ։
Պենտագոնը նաև հայտնել է իրանական հարձակումների հետևանքով անձնակազմի կորուստների մասին. զոհվել է 18 ամերիկացի զինծառայող, ևս 417-ը՝ վիրավորվել։
Այսպիսով, հայտարարված ծախսերի, պարտավորությունների և սարքավորումների ընդհանուր կորուստները այժմ կազմում են առնվազն 33.1 միլիարդ դոլար, և այս թիվը չի ներառում ենթակառուցվածքների վերանորոգման ծախսերը։
Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/72083

