Տիգրանաշենի դպրոցը փակվեց․ ի՞նչ է լինելու գյուղի հետ

Թեմա

Տիգրանաշենի աշակերտները ստիպված են իրենց ուսումը շարունակել հարեւան  Պարույր Սեւակ գյուղում: Մի՞թե նպատակը որակյալ կրթությունն է, թե՞ գյուղի դատարկումը, թերեւս սա էլ ավելացավ տիգրանաշենցիների մտահոգությունների շարքում։

Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի օգոստոսի 20-ին հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը պետք է հենվի 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի վրա, եւ նշեց, որ համապատասխան քարտեզների համաձայն՝ Քյարքին, Բարխուդարլուն եւ Ոսկեպարը Հայաստանի տարածք չեն։  Դրանից օրեր անց՝ սեպտեմբերի 1-ից, իր ասած՝ Քյարքիի, իսկ իրականում Տիգրանաշենի Պարույր Սեւակի անվան դպրոցը դադարեց գործել։

Ըստ կառավարության ծրագրի, 229 դպրոց ներառված են կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման հրամանի մեջ։ Փոքր թվով աշակերտներ ունեցող դպրոցների փոխարեն՝ երեխաներին պետք է հնարավորություն տրվի սովորելու ավելի մեծ, ժամանակակից եւ համապատասխան ենթակառուցվածքներով դպրոցներում, որքանով է սա վերաբերում Տիգրանաշենի դպրոցին, «Իրավունք»-ի ուսումնասիրությունը բավական խոսուն է։

Մեր ունեցած տեղեկություններով՝ ծրագրում ընդգրկված ավելի քան 80 դպրոց դեռ շարունակում է գործել, մինչդեռ Տիգրանաշենի դպրոցն արդեն դադարեցրել է աշխատանքը։ Արդյոք այս ամենի հետեւում գյուղը դատարկելու միտում չկա, սա այլեւս հռետորական հարց է։

Եթե կառավարությունը պնդում է, որ դպրոցների խոշորացումը երեխաներին ավելի որակյալ կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, ապա պետք է նաեւ պատասխան տա՝ ի՞նչ մեխանիզմով է այդ քաղաքականությունը կանխելու փոքր եւ սահմանամերձ բնակավայրերի դատարկումը։ Եթե այսօր երեխաները տեղափոխվում են Պարույր Սեւակ գյուղ՝ սովորելու, վաղը հնարավո՞ր է, որ իշխանությունները որոշեն, որ փոքր գյուղերում որեւէ այլ պետական կամ համայնքային ծառայություն պահելն էլ արդյունավետ չէ։ Ի՞նչ սպասել այս պարագայում։

Իսկ ի՞նչ է առաջարկվում ծնողին այս փոփոխության դիմաց,  գյուղում պետական ներկայության կրճատումը բերում է նրան, որ պետությունը չի կարող զգոն եւ հետեւողական լինել իր քաղաքացու նկատմամբ։ Հետեւաբար, կարող է  պետությունից ակնկալիք այլեւս չունենալ եւ, պարզապես, լքել գյուղը։

Արդյունքում ստացվում է, որ կրթական բարեփոխումների ծրագրի հիմնական դրույթները իրականցված չեն, այն է թե որկայալ կրթություն ստանալու ծառայությունների ապահովումը։ Մինչդեռ վնասներն արդեն ակնհայտ են, գյուղի դատարկումը գուցե ամիսների հարց է։

ՌՈՒԴԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում