«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քաղաքացուց հափշտակված գումարը պետության եկամուտը չէ. Իրավապաշտպան

Իրավական

Իրավապաշտպան Մհեր Կարագոզյանը գրում է.

Եթե պետությունը հայտնաբերում և վերականգնում է հանցագործության արդյունքում ձեռք բերված 75 մլն դրամ, ապա առաջին հարցը պետք է լինի ոչ թե՝ «ինչպե՞ս համալրել պետական բյուջեն», այլ՝ «ո՞ւմ գույքային իրավունքն է պետք վերականգնել»։

Քննչական կոմիտեն այսօր հայտնում է, որ հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ փոխանցվել է պետական բյուջե։

Սա հենց այն հարցն է, որի մասին ես երկար ժամանակ բարձրաձայնում եմ։

Տուժողի իրավունքի վերականգնումը չպետք է դառնա քրեական վարույթի երկրորդական արդյունք։

Քաղաքացին իր գումարը կորցրել է ոչ թե այն պատճառով, որ պետությունը բյուջետային եկամուտ չի ունեցել, այլ որովհետև նրա նկատմամբ կատարվել է հանցագործություն։

Ուրեմն պետության առաջնային պարտականությունը պետք է լինի տուժած քաղաքացու խախտված գույքային իրավունքի վերականգնումը։

Եթե հայտնաբերված գումարը հանցագործության հետևանքով առաջացած վնասի աղբյուրն է, ապա ինչո՞ւ այն պետք է դառնա բյուջետային եկամուտ, այլ ոչ թե ծառայի տուժողի գույքային իրավունքի վերականգնմանը։

Ես կարծում եմ՝ այստեղ այլևս ոչ թե առանձին քրեական գործի, այլ պետական քաղաքականության փոփոխության հարց է։

Քրեական արդարադատության նպատակը չպետք է լինի բյուջեի համալրումը։
Առաջնային նպատակը պետք է լինի տուժողի իրավունքի վերականգնումը։

 

Հիշեցնենք, որ այսօր քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 75 մլն ՀՀ դրամը փոխանցվել է պետական բյուջե:

 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը