«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նարեկ Կարապետյանը տակավին երիտասարդ է, ինքն էլ չի հիշո՞ւմ․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ խրոխտ հայտարարել է, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80 տոկոսով ավելի շատ ձայն, քան 2021-ին։ «Ընդդիմությունը ստացել է համարյա թե 2 անգամ ավելի շատ ձայն․ եւ Հայաստանում դեռ կա՞ն հուսահատ հայրենակիցներ, որոնք չեն հավատում, թե ՔՊ-ն հեռանալու է», - հարց է բարձրացնում ինքն իր մանդատից գոհ Կարապետյան կրտսերը։ Ինչ խոսք, թվերը կարող են շատ գեղեցիկ դասավորվել, տոկոսները՝ ավելի խոսուն լինել, բայց ընտրողը սովորաբար հիշում է ոչ թե տոկոսների աճը, այլ արդյունքը։ Իսկ մանդատավոր ընդդիմության արդյունքն իրականում զրո է, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն՝ իշխանություն։ Ու երբ ընտրություններին պարտությունից հետո՝ «Ուժեղ Հայաստան»-ը դեռ փորձում է հաղթական տրամադրություններ տարածել՝ սեփական համակիրներին հերթական անգամ հույս վաճառելով, պարզ է դառնում, որ հիմա էլ դասեր չեն քաղել։ Ի վերջո, շատերը գուցե մոռացել են, բայց Նարեկ Կարապետյանը տակավին երիտասարդ է, ինքն էլ չի հիշո՞ւմ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ժողովրդին ոչ թե տոկոսներ էր խոստանում անձամբ ինքը, այլ Հանրայինի եթերում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, հայտարարում էր, որ «իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանության չի լինելու»։

Իսկ ահա «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանով որոշել է զբաղվել ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՍԱՍՈՒՆ ՄԻԱՔԱՅԵԼՅԱՆԸ։ Վերջինս, անդրադառնալով Էդգար Ղազարյանին, ասել է, որ վերջինս իրավունք չունի վիրավորական արտահայտություններով ելույթ ունենալ, եւ հորդորել է ԱԺ խոսնակին ու ընդդիմության ներկայացուցիչ փոխխոսնակին կարգի հրավիրել նրան։ «Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի, որ հելնի խոսա, «Ուժեղ Հայաստանի» հարգելի պատգամավորներ, չգիտեմ ինչ։ Այդ գործելաոճը փոխե՛ք։ Մեր երկրին, ժողովրդին ենք ծառայում։ Չենք եկել այստեղ մարտի դաշտ, ձեր արածը հետո դաժան հետեւանք կունենա»,- սպառնացել է Միքայելյանը։ Լրատվամիջոցների հետ զրույցում էլ Էդգար Ղազարյանն ընդգծել է․ «ԵԿՄ-ն մարտական զենքով ծառայություն է իրականացնում, սպառնալիքին պետք է լուրջ վերաբերվել»։ Այսքանից հետո՝ տպավորությունն այնպիսին է, որ ավելի մոտ ենք եթե ոչ մարտի դաշտին, ապա արդեն քրեական քրոնիկայի ժանրին, բայց ոչ խորհրդարանական ու քաղաքական բանավեճի։

Աշխարհում էլ զարմանալի դեպքերի պակաս չկա։ Արհեստական բանականությանը, պարզվում է՝ այլեւս ո՛չ օրենք է պետք, ո՛չ վերահսկողություն, ո՛չ էլ մասնագետների խորհուրդ։ Բավական է պարզապես ուժեղ եւ խելացի նախագահ ունենալ։ ԱՄՆ նախագահ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ հերթական անգամ մարդկությանը մատուցել է իր պատկերացրած տեխնոլոգիական փրկության բանաձեւը։ «Միակ վերահսկողությունը կամ «սահմանափակիչները», որոնք անհրաժեշտ են արհեստական բանականությանը, ուժեղ եւ խելացի (բարձր IQ-ով) նախագահն է, եւ ԱՄՆ-ը լիլուլի հարուստ է դրանով»,- գրել է Թրամփը։ Այսինքն՝ ալգորիթմները կարող են սխալվել, համակարգերը՝ անկանխատեսելի վարք դրսեւորել, իսկ տեխնոլոգիական հսկաները՝ հսկայական ազդեցություն ունենալ։ Բայց անհանգստանալու կարիք չկա․ Վաշինգտոնում կա «բարձր IQ-ով» նախագահ։ Այսպիսով, արհեստական բանականության ապագան կարծես թե վերջապես պարզ է․ ոչ թե արհեստական բանականությունը պետք է ունենա վերահսկողություն, այլ վերահսկողությունը պետք է ունենա Թրամփ։ Իսկ մնացածը, ինչպես ասում են, թող լուծի բարձր IQ-ն։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը