Հորդորում եմ` այս ընթացքում խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը. նախարար
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրում է․
«Հորդորում եմ` այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը:
Գանգատների՝ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, այտուցներ, ձեռքերի դող, մաշկի ցանավորում կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի»։
Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում ջրի նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմը գերազանցել է։

